
Բողոքի երթ՝ «ՅՈՒՆԻԳՐԱՖ ԻՔՍ» ՍՊԸ-ն լուծարելու պահանջով։
Բոլորս էլ իրականում գիտենք, թե ինչպես են լուծում անտուն կենդանիների հարցը Երևանում, շատ-շատերս ենք լսել գիշերային կրակոցները մեր բակերում, բոլորս գիտենք՝ ինչ է թաքնված «ստերջացում, վնասազերծում» անվան տակ…
Բայց երբեք այդ ամենը չի եղել այս աստիճանի վայրագ, այս աստիճանի առանց սահմանների: Անխնա ոչնչացնում են ինչպես անտուն, այնպես էլ մի քանի րոպեով դրսում հայտնված տնային շներին…
Ահազանգն ահազանգի հետևից. «շանս յունիգրաֆը տարել ա, օգնեք»…
Իսկ վերջերս բոլորին ցնցեց Հայտնի բնապահպան ակտիվիստ, իսկական Երևանի արժանի ՔԱՂԱՔԱՑԻ Փռչոտի սպանությունը… Մի կենդանի, որ ոչ միայն պարզապես ճանաչված էր ամբողջ քաղաքում, այլ վայելում էր բոլորի սերը, հարգանքը… Շատ ու շատ մարդկանցից ավելի ՄԱՐԴ ԷՐ նա…
Անգամ նրան չխնայեցին…
Մինչև ե՞րբ: Ինչքա՞ն ենք թույլ տալու, որ մեր սեփական քաղաքում շարունակվի այս սպանդը, այս անխնա ոչնչացումը, կենդանիների կյանքերի հաշվին հսկայական գումարների ԼԱՓՈՒՄԸ:
ՀԱՄԱԽՄԲՎԵՆՔ ՎԵՐՋԱՊԵՍ։
Համախմբվենք ու ցույց տանք, որ կենդանասերները ՄԻ ՔԱՆԻ ՀՈԳԻ ՉԵՆ: Միասին դառնանք ԱՆՁԱՅՆՆԵՐԻ ՁԱՅՆԸ:
Տեղի կունենա Երթ Քաղաքապետարանից դեպի Նախագահական՝ ի պաշտպանություն դեռ կենդանի մնացած կենդանիների և ի հիշատակ բոլոր անմեղ սպանվածների:
Կոչ ենք անում միանալ ԲՈԼՈՐ կենդանասերներին՝ անկախ կազմակերպությունից և սկզբունքներից: Ցանկացածիդ ներկայությունն օդի նման կարևոր է:
Համախմբվածությունը ուժ է, համախմբվենք հանուն սիրո, խղճի, բարության:
Կսպասենք բոլորին Քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ Նոյեմբերի 14-ին (ուրբաթ), ժամը` 13:00, երթը կշարժվի ժամը 13:10, կգնանք դեպի նախագահական, կներկայացնենք մեր պահանջը՝ ԼՈՒԾԱՐԵԼ «ՅՈՒՆԻԳՐԱՖ ԻՔՍ» ՍՊԸ-ն:
«Դինգո» կենդանասերների թիմ



