168.am-ը գրում է․
«…Կարող է սկսվել հայկական հարցի շուրջ լուծման գործընթաց, և մի քանի տարվա ընթացքում այս խնդիրը կարող է ընդհանրապես վերջանալ: Բայց անհրաժեշտ է ունենալ գործակից, զրուցակից, որի հետ միասին հնարավոր կլինի նայել դեպի ապագա, միասին կարելի է մտածել և միասին ստեղծել մի աշխարհ: Եթե չունեք ապագային ուղղված տեսլական,ապա անցյալի մասին ոչինչ մի ակնկալեք»,-Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի վարչապետի նորանշանակ խորհրդական Էթյեն Մահչուփյանը:
Նա նշել է, որ 2015 թվականի մթնոլորտը խրախուսական չի լինելու Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի տեսակետից. «Թուրքիան խուսափելու է 2015-ի մթնոլորտում որևէ քայլ առնելուց, հակառակ իր ցանկության։ Որովհետեւ չի կարող կանխատեսել, թե այդ քայլը ինչպես է օգտագործվելու, չի կարողանալու հաշվարկել նրա հավանական վտանգներն ու ռիսկերը: 2015-ը լինելու է լիցքաթափման տարի, իսկ երկու երկրների հարաբերությունների բնականոն կարգավորման տեսակետից հետաքրքիր կարող է լինել 2016-ը»,-ասել է Էթյեն Մահչուփյանը:
Թուրքիայի վարչապետի նորանշանակ խորհրդականը նշել է, որ Թուրքիայի հասարակության մեջ նկատվում են տեղաշարժեր. «Թուրքիայի հասարակությունը պատրաստ է անցյալի հայի հետ հաշտվելուն, սակայն դա չի կարող տեղի ունենալ առանց այսօրվա հայի հետ հաշտության, մի բան, որ մեծ կախում ունի նաև հայերից։ Թուրքիան ուզում է ճանապարհ անցնել Հայաստանի հետ, համոզված է, որ դա է ճիշտը, բնականոնը, սակայն նա այդ քայլը չի առնելու այնքան ժամանակ, մինչև պայմաններ չստեղծվեն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



