ՌԴ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել՝ կապված ԼՂՀ ՌՕՈՒ-ի ուղղաթիռի խոցման հետ168.am-ը գրում է․

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության էսկալացմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը.

«Մենք չափազանց մտահոգ ենք Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, ինչը հանգեցրել է մարդկանց զոհվելուն: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին:

Ռուսական դիրքորոշումն արտացոլված է նոյեմբերի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունում: Հակամարտող կողմերին համառորեն կոչ ենք անում խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության էսկալացմանը տարածաշրջանում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել