Life.panorama.am-ը գրում է․

«Երեխաները՝ որքան շատ, այդքան լավ». պատգամավոր Նաիրա Կարապետյանն ամուսնացել է  (բացառիկ լուսանկար)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատագամավոր Նաիրա Կարապետյանն օրեր առաջ ամուսնացել է:  Պատագամավորը Life.panorama.am-ի հետ զրույցում առաջին անգամ խոսեց իր ամուսնու, հարսանիքը Շուշիում նշելու և նույնիսկ կուսակցական ընկներին հարասանիքին չհրավիրելու պատճառների մասին:

-Որտե՞ղ եք ծանոթացել Ձեր ամուսնուն, ինչպես հասկացա, որ հենց նրա հետ պետք է կապեք Ձեր կյանքը:

-Գարրիին ճանաչում եմ դեռևս ուսանողական տարիներից: Սակայն համալսարանն ավարտելուց հետո տևական ժամանակ է չէինք հանդիպել: Անցյալ տարի աշնանն էր, որ հանդիպեցինք:

-Ինչո՞ւ որոշեցիք հարսանիքը նշել Շուշիում: Ասում են՝ նույնիսկ Ձեր կուսակցական ընկերները ներկա չեն եղել միջոցառմանը:

-Ես շատ մեծ հարգանք եմ տածում Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի նկատմամբ, հիանում եմ նրա վեհությամբ և խոնարհվում նրա անցած ուղու առջև, իսկ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին իմ ամենասիրելի եկեղեցիներից է: Շուշիի ընտրությունը հիմնականում կապված էր Պարգև Սրբազանի և Ղազանչեցոց եկեղեցու հետ, քանի որ պսակադրության արարողության խորհուրդը պետք է զգալ լիովին: Ավելացնեմ նաև, որ 1992 թվականի մայիսի 8-9-ի Շուշիի ազատագրման օպերացիան կոչվել է «Հարսանիք Լեռներում»: Մենք ուզում էինք տարիներ անց այդ խորհրդանշական վերնագիրը իր բուն իմաստով կիրառել:  Ինչ վերաբերում է կուսակցական ընկերներին, ասեմ, որ ոչ միայն նրանք, նույնիսկ ընկերներն ու մտերիմները չեն եղել՝ նեղ ընտանեկան միջոցառում է եղել:

-Ո՞ր ոլորտից է Ձեր ամուսինը և արդյոք դեմ չէ Ձեր աշխատանքային ծանրաբեռնվածությանը՝ անընդհատ գործուղումներ, նիստեր:

-Ամուսինս աշխատում է «Ֆուրնիվուդ» ընկերությունում որպես ներմուծման բաժնի ղեկավար: Սա մի կազմակերպություն է, որը հիմնականում զբաղվում է ներմուծմամբ, և ամուսնուս աշխատանքային գրաֆիկը ևս բավականին ծանրաբեռնված է: Եվ մի շատ կարևոր հանգամանք էլ՝ երբ հարգում ես մարդուն, միանշանակ հարգում ես նաև նրա աշխատանքը: Իհարկե, ցանկալի կլիներ ավելի շատ ազատ ժամանակ ունենալ, բայց ժամանակակից կյանքը թելադրում է իր կանոնները:

-Ի՞նչ է փոխել նոր կարգավիճակը Ձեր կյանքում: Հնարավո՞ր, մի օր հրաժարվեք կարիերայից հանուն ընտանիքի:

-Իհարկե, ցանկացած մարդու կյանքում առաջնահերթը ընտանիքն է, և ես բացառություն չեմ: Բայց լիարժեք լինելու համար մարդ պետք է ունենա նաև զբաղվածություն, աշխատանք: Հուսով եմ, որ երբեք նման ընտրության առջև չեմ կանգնի, քանի որ իմ դեպքում հնարավոր է լիարժեք զբաղվել աշխատանքով՝ չվնասելով ընտանիքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել