Esem.am-ը գրում է․

Նոյեմբերի 9-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենամեծ և հեղինակավոր սրահներից մեկում՝ Լոս Անջելեսի Նոկիա համերգասրահում  տեղի ունեցավ Սիրուշոյի մենահամերգը:

Երկուս ու կես ժամ տևած համերգին երգչուհին երգեց կենդանի ձայնով: Կատարումներին նվագակցեց ԱՄՆ-ում բնակվող լավագույն հայ երաժիշտներից կազմված խումբը:  Պարային համարներով իրենց մասնակցությունն ունեցան «Gevorkian Dance Academy» և «Dynamic Duo Dance Studio» պարային խմբերը:

Սիրուշոյի կատարմամբ հնչեցին իր հայտնի հեղինակային երգերից “Հեռանում եմ”, «Սերը մեր», «Հավատում եմ», «Erotas», «I like it», ինչպես նաև` Սայաթ-Նովա, Կոմիտաս, Ջիվանի, Շերամ:

Համերգի հյուրերն էին Սյուզան Մարգարյանն ու Հարութ Փամբուկչյանը: Սյուզան Մարգարյանը և Սիրուշոն առաջին անգամ համատեղ կատարեցին «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգը:  «Տարիներ» սիրված ստեղծագործության նոր մեկնաբանությունը և զուգերգը Հարութ Փամբուկչյանի հետ  ջերմորեն ընդունվեց հանդիսատեսի կողմից: Զուգերգի պրեմիերան կայացավ համերգից օրեր առաջ` գրանցելով դիտումների ռեկորդային ցուցանիշներ համացանցում:   

Համերգի սկզբում ցուցադրվեց բացառիկ տեսանյութ, որտեղ 10-ամյա Սիրուշոն երգում է ջազմեն Գոգա Ջանգուլյանի նվագակցությամբ: 17 տարի անց նույն երգը երգչուհին ու դաշնակահարը հնչեցրեցին բեմում:

«Հավատում եմ» երգը հնչեց ռոքային մեկնաբանությամբ: 

Համերգի տպավորիչ պահերից էր երգչուհու կատարմամբ «Մարտիկի երգը», որի ընթացքում հանդիսատեսը բարձրացրեց յուրաքանչյուրի աթոռի մոտ դրված հայկական դրոշը: Առանձնահատուկ հուզիչ պահ էր, երբ դահլիճը ողողվեց եռագույնով և հանդիսատեսի ոգևորությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել