Չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 12-ին, ադրբեջանական զինված ուժերը կործանել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակին պատկանող մի ուղղաթիռ: Ուղղաթիռը շփման գծի ղարաբաղյան կողմից մարզումային թռիչք էր իրականացնում Հայաստանի և ԼՂՀ-ի համատեղ զորավարժությունների շրջանակներում: Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խումբը պայքարում է Հարավային Կովկասի ժողովուրդների միջև խաղաղության և երկխոսության հաստատման համար: Խումբը կարող է միայն իր կարեկցանքը հայտնել բռնության այդ նոր փորձի կապակցությամբ: Մենք փաստում ենք, որ այս միջադեպը ևս, ինչպես միշտ, կապված է Ադրբեջանի ներկայիս վարչակազմի հետ: Հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախագահ Օլանդի առաջ պարտավորություն էին ստանձնել միջոցներ ձեռնարկելու` տարածաշրջանում ճնշումը թուլացնելու նպատակով: Այս սադրանքը ի չիք է դարձնում Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները: Մենք հույս ունեինք, որ Բաքուն ավելի խելամիտ և կառուցողական վարքագիծ կդրսևորեր հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացած հայ-ադրբեջանական գագաթաժողովից հետո: Դրանից ընդամենը մի քանի օր հետո, դրժելով Ֆրանսիային տրված խոստումը, այս վարչակարգն ապացուցում է, որ այն հուսալի գործընկեր չէ տարածաշրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել