Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց ՄԻ-24 ուղղաթիռի զոհված  անձնակազմի հիշատակըSlaq.am-ը գրում է․

Լռության րոպեից առաջ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդես եկավ ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՊԲ ուղղաթիռի խոցման դեպքը դատապարտող հայտարարությամբ:

«Ադրբեջանական զորքերի կողմից խոցվել է Լեռնաին Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռը: Սա պաշտոնական Բաքվի հերթական սադրիչ գործողությունն է՝ ուղվված տարածաշրջանի փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը: Այս տարվա օգոստոսին տեղի ունեցած բացահայտ սադրիչ և ավանտյուրիստական գործողություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած միջնորդական ջանքերը և հորդորները փաստորեն հերթական անգամ ընդգծված ցինիզմով անտեսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից: Սա բանակցային խաղաղ գործընթաքցը տապալելու ևս մեկ քայլ է, որով ոտնահարվում է խաղաղ կարգավորման, վստահության ամրապնդման և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ պայմանավորվածությունները: Իրավիճակի սրման և ապակայունացման փորձերի ողջ պատասխանատվությունը կրում են Բաքվի իշխանությունները: Ուստի հերթական անգամ կոչ եմ անում ԵԱՀԿ Մինսկի խմվբի համանախագահներին դատապարտել և առավել հստակ հասցեական ներգործություն ունենալ Ադրբեջանի վրա խաղաղ կարգավորման գործընթացի ձախողման փորձերը կանխելու նպատակով:

Հարգելի պատգամավորներ, ուսումնական թռիչքի ընթացքում իրենց զինվորական պարտքը կատարելիս զոհվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի երեք զինծառայողներ՝ հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և լեյտենանտ Ազատ Սահակյան: Մեկ րոպե լռությամբ հարգենք զոհերի հիշատակը»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել