Ցավակցում եմ ուղղաթիռի անձնակազմի հարազատներին: Իմ կարծիքով ուղղաթիռ խոցելը փոխհատուցման պես բան էր Ալիևի համար օգոստոսի սկզբի խայտառակ պարտության դիմաց, քանի որ այսքան տարի որպես թիրախ չի դիտարկվել հակառակորդի ռազմական տեխնիկան: Եթե մեր զինված ուժերը պատասխանեն նույն ոգով, ապա դա կարող է բերել պատերազմի վերսկսմանը, եթե «կուլ տան»՝ կոգևորեն Ալիևին և «կխթանեն նրա ախորժակը»: Մնում է դիվանագիտությունը. եթե մենք չփորձենք խնդիրը բարձրաձայնել դրսերում, ապա խոցված տեխնիկայի քանակն ուղղակի կաճի, ինչը թե՛ մարդկային զոհեր է տալու և թե՛ ֆինանսական կորուստներ (մեկ ՄԻ-24 ուղղաթիռի արժեքը կազմում է շուրջ 15 մլն դոլար)՝ ի վերջո հանգեցնելով պատերազմի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել