Ուղղաթիռը սահմանը անցել է, չի անցել, այս կամ այն օդային տարածքում է եղել, զեինված թե անզեն է եղել, կրակել է, թե ինքն իր համար թռնում էր։
Սրանք անկապ ու թեման շեղող հարցեր են, թեման էլ շեղում են դեպի մի հարթություն, որ կան դեպքեր, որ կարելի էր կրակել, ու կան դեպքեր, որ չէր կարելի կրակել։
Քննարկման առարկան միայն ուղղաթիռը խոցելու փաստն է, մի բան, որ հրադադարից այս կողմ չի եղել։ Նույնիսկ եթե ուղղաթիռը թռներ դեպի Բաքու, հրադադարի ռեժիմն ուժի մեջ է, ու այն խախտել պետք չի։
Այդպես էլ ոչ մեր, ոչ Ադրբեջանի ու առավել ևս միջնորդների կողմից չմշակվեցին հրադադարի ռեժիմի պահպանման կանոնները։ Նույնիսկ ակտիվ պատերազմի փուլում կողմերի միջև եղել է «ռացիայի» միջոցով ուղիղ կապ։
Սառը պատերազմի տարիներ, տաս չափում էին ու նոր էին որոշում՝ խփել սահմանն անցած թիրախին, թե ոչ։ Ի՞նչ հետևանք այն կունենա։ Կարիբյան ճգնաժամի ժամանակ Խորհրդային սուզանավերից մեկը չէր ենթարկվել կարանտինի կանոնին։ Պատկերացնու՞մ եք, ինչ կլիներ, եթե ամերիկացիք խփեին այդ սուզանավը։ Բայց որոշեցին չխփել։
Քաղաքական ուղերձը մեկն է։ Հրադադարի պայմանագիրը եթե ճաքեր ուներ, այժմ Ադրբեջանն այն մասնակի պատռել է։ Մեր շահերից բխում է միայն մեկ բանակցություն։ Այդ պատռված մասի շուրջ բանակցություն։ Խաղաղությունն ու հանգուցալուծումն այս պահին դառնում են հազարերորդական։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել