Թվիթերում նորից ակտիվացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա էջի նախորդ բուռն շրջանը կապված էր հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետ, իսկ այժմ էլ՝ շփման գծում խոցված հայկական ուղղաթիռի հետ։ Արդնե 40 րոպեում Ալիևը կատարել է իր 17-րդ գրառումը։ Բայց ի տարբերություն նախորդ շրջանի գրառումների՝ այս անգամ հայտարարությունները ռազմատենչ ու ազգասիրական չեն, փոխարենը՝ ավելի տնտեսական։ Նա գլուխ է գովում Ադրբեջանի տնտեսությամբ և գազային պաշարներով, որն իր տվյալներով կազմում է 2.5 տրիլիոն խորանարդ մետր, խոսում է Հարավային գազային միջանցքի նախագծի մասին, որը պետք է փոխի Եվրոպայի էներգետիկ քարտեզը, խոսում է ադրբեջանի եվրոինտեգրացիայի մասին և փորձում է կրակի վրա յուղ լցնել՝ հայտարարելով Սաֆարովին արտահանձնած Հունգարիայի հետ իրենց ռազմավարական գործընկերներ լինելու մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել