Մենք ունենք կայացած ու ռազմունակ բանակ, բայց շատ թույլ արտաքին քաղաքականություն և քարոզչական մեքենա: Մեր դարում հատկապես, երբ ինֆորմացիան կամ ինֆորմացիոն մանիպուլյացիաները երբեմն ունենում են վճռական նշանակություն, մենք չենք կարող ձեռքներս ծալել և հույսներս դնել դրսում մեր մասին լավ արտահայտվող կամ մեզ համակրող լրագրողների կամ լրատվամիջոցների ազնվության, պրոֆեսիոնալիզմի ու անկաշառության վրա, մենք պետք է կարողանանք աշխատել Ադրբեջանից ֆինանսական կամ այլ կախվածության մեջ չգտնվող լրագրողների ու լրատվամիջոցների հետ, պետք է կարողանանք օպերատիվ կերպով դրսի լսարանին մատուցենք տեղի ունեցած միջադեպերի և իրադարձությունների օբյեկտիվ կամ հայանպաստ մեկնաբանությունները, մենք պետք է կարողանանք դրսում ի նպաստ մեզ հասարակական կարծիք ձևավորել, իսկ դրա համար անհրաժետ է պրոֆեսիոնալիզմ ու ամենօրյա աշխատանք!!!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Payqar/posts/10205114128242564?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել