mi24_04Galatv.am-ը գրում է․

Ֆրանսուա Ռոշբլուանի հայտարարությունը.

«Չորեքշաբթի օրը, նոյեմբերի 12-ին, ադրբեջանական զինված ուժերը խոցել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակին պատկանող մի ուղղաթիռ: Սարքը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համատեղ զորավարժությունների համատեքստումուսումնական թռիչք է իրականացնելիս եղել ղարաբաղյան տարածքի վրայով: Հարձակման հանգամանքները պարզելու նպատակով անց է կացվելու հետաքննություն, սակայն ուղղաթիռում առկա երեք զինվորականները զոհվել են:

«Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը գործում է Հարավային Կովկասի ժողովուրդների միջեւ խաղաղություն ուերկխոսություն հաստատելուն ի նպաստ : Հետեւաբար, մենք դատապարտում ենք այս նոր բռնության պոռթկումը: Մենքարձանագրում ենք, որ ինչպես միշտ, այս անգամ եւս այն ադրբեջանական վարչակազմի ձեռքի գործն է», – ասաց ՖրանսուաՌոշբլուանը՝ Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել