Քանի չենք հասել Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, բոլորս պարտք ենք մեր նահատակված նախնիներին. Հ. ՍահակյանPanorama.am-ը գրում է․

«Վերջին օրերին մեր երկրի ներքին օրակարգում թելադրվում են արհեստական օրակարգեր: Խոսում են տարբեր թեմաների մասին և փորձ անում ստեղծել մտածածին համապատասխան ներքաղաքական օրակարգ: Սակայն ի տարբերության ընդդիմության կամ ինչպես իրենք են սիրում իրենց կոչել ոչ իշխանական թևի, իշխանական օրակարգը հստակ է և առանց ամպագոռգոռ հայտարարությունների»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը` ավելացնելով, որ իշխանության օրակարգը նաև զերծ է էժանագին ինքնագովազդներից: 

Նրա խոսքով` իշխանությունն իր ամենօրյա աշխատանքով փորձում է քայլ առ քայլ լուծել խնդիրներն ու հաղթահարել այն խոչընդոտները, որոնք կանգնած են մեր երկրի համար կարևորագույն նապատակակետերի ճանապարհին:

«Ինչպես գիտենք` ընդամենը մի քանի ամսից` 2015թ. ապրիլի քսանչորսին ազգովի սգալու ենք Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը: Եվ այս ուղղությամբ ՀՀ իշխանությունները տարբեր մակարդակներով օրուգիշեր համապատասխան աշխատանքներ են տանում` աշխարհին ներկայանալու համար որպես մեր հարյուրամյա վշտի մեջ արժանապատիվ և պահանջատեր, ամուր և կայացած պետություն: Ուզում եմ հավատալ, որ ընդդիմադիր դաշտում գիտակցում են այս տարելիցի, այս վճռորոշ քաղաքական, պատմական իրադարձության ողջ կարևորությունն ու պատասխանատվությունը, և այդ գիտակցությունը ի վերջո կհաղթանակի, որպեսզի մենք բոլորս` մի կողմ դնելով քաղաքական տարաձայնություններն ու հակասությունները, աշխարհին ներկայանանք որպես համախմբված և անկոտրում միասնականություն, որպես Հայաստանի ուժեղ հանրապետություն»,- ներկայացրեց նա իշխանական օրակարգի կարևոր հարցերից մեկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել