Սեպտեմբերի 16-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց Խաչվերացի տոնը և մեր քաղաքացիները որպես կանոն այցելեցին իրենց ննջեցյալների գերեզմաններին:Կարծում եմ կհամաձայնեք,որ մեր երկրում ամեն ինչ դարձել է ձևական ու ցուցադրական:Զարգացած որևէ երկրում եկեղեցական տոների ժամանակ հանգուցյալների հարազատների կողմից գերեզմանատուն ուտելիք տանելու և այնտեղ <սեղան գցելու> ավանդույթ չի գործում: Ինչ՞ է նշանակում այս ամենը,ինչու՞ ենք ակամայից կեղտոտում և հակասանիտարական վիճակ ստեղծում գերեզմանատներում,արդյոք՞ սեղանի պարունակությունը քարերին փռելու գործընթացը ավանդույթի մի մաս է կազմում:Ինչու՞ մեր Հոգևոր Հայրերը հանդես չեն գալիս բացատրական հայտարարություններով և չեն պարզաբանում,որ այս ամենը ձևականություն է և հարազատի հիշատակը հարգելու ապացույց չէ:Ասում են,որ հնուց ի վեր հայերը հացով(նաև խմիչքով ,մրգով և ամեն ինչով) գերեզմանատուն են գնացել և այս ամենը ունեցել է հետևյալ նշանակությունը,որ սա հանգուցյալի բաժին հացն է և այն ամենը, ինչ մնում է դրված` աղքատների և չունևորների համար է:Վստահ եմ ,որ Ձեզանից յուրաքանչյուրն էլ նկատած կլինի,թե ինչ՞ է կատարվում տոն օրերին գերեզմանատանը:Այսպես կոչված <աղքատները> գերեզմանատունը բաժանել են հատվածների և յուրաքանչյուրը վերահսկում է <իր տարածքը> :Երբ հարազատները պատրաստվում են հեռանալ ` <հերթապահները> ուղղակի հարձակվում են սննդի վրա և ագահորեն եղած –չեղածը լցնում նախորոք պատրաստած պայուսակների մեջ:Ականատես եմ եղել,թե ինչպես՞ են արժանապատվությունները կորցրած <տարբեր տարածքների> ներկայացուցիչները վիճել ` <չեզոք> տարածքում մնացած սննդի համար և քաշքշել իրար:Այս ամենը տեսնելիս մտածում ես,արդյոք՞ այս մարդիկ աղքատ են ,թե՞ բիզնեսմեն:Ինչու՞ Եկեղեցին չի արգելում այս գործընթացը,կամ ինչու՞ չի պարզաբանում,որ հարազատի շիրիմը կամ հողաթումբը օղիով <պատելը,կամ թրջելը > ուղղակի անընդունելի է և տհաճ:Միթե՞ այս անհասկանալի երևույթն էլ կարելի է ծածկել <ավանդույթի> անվան տակ և փոխանցել սերունդներին:Դժվար է պատկերացնել,բայց իրոք կան մարդիկ կամ հատուկ խմբեր,որ բառիս բուն իմաստով բիզնես են անում Գերեզմանատան հաշվին:Վստահ եմ նկատած կլինեք,որ հիմնականում թաղման արարողության հաջորդ օրը Ձեր հարազատի հողաթմբից անհայտացել են համեմատաբար թարմ մնացած ծաղկեպսակները և զամբյուղները:Մենք այս գործընթացը համարում ենք սրբապղծություն,բայց այս կերպ որոշ մարդիկ ցավոք բիզնես են անում և հարստանում:Վստահ եմ,որ Հայ Առաքելական Եկեղեցին այս և նմանատիպ այլ հարցերի առնչությամբ պետք է լուրջ և հետևողական աշխատանքներ կազմակերպի և մեր ազգագրագետները և այլ մասնագետներ պետք է պարբերաբար մեզ պարզաբանեն եկեղեցական տոների բուն նշանակությունը և այդ ընթացքում իրականացվող ավանդական և ճիշտ գործողությունների նշանակությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել