Հավանաբար հարազատների գերեզմանների քարերին սեղան գցելը, կեր ու խում անելը, ապա օղիով հողը թրջելն էլ է հայկական ավանդույթ


13:45 , 17 սեպտեմբեր, 2012

Սեպտեմբերի  16-ին  Հայ  Առաքելական  Եկեղեցին նշեց  Խաչվերացի  տոնը  և  մեր  քաղաքացիները  որպես  կանոն  այցելեցին  իրենց  ննջեցյալների  գերեզմաններին:Կարծում  եմ  կհամաձայնեք,որ  մեր  երկրում  ամեն  ինչ  դարձել  է  ձևական  ու  ցուցադրական:Զարգացած  որևէ  երկրում եկեղեցական  տոների  ժամանակ  հանգուցյալների  հարազատների  կողմից  գերեզմանատուն  ուտելիք  տանելու  և  այնտեղ <սեղան գցելու>  ավանդույթ  չի  գործում: Ինչ՞  է  նշանակում  այս  ամենը,ինչու՞  ենք  ակամայից  կեղտոտում  և  հակասանիտարական  վիճակ  ստեղծում   գերեզմանատներում,արդյոք՞   սեղանի  պարունակությունը   քարերին  փռելու  գործընթացը  ավանդույթի  մի  մաս  է  կազմում:Ինչու՞  մեր  Հոգևոր  Հայրերը  հանդես  չեն  գալիս  բացատրական  հայտարարություններով  և  չեն  պարզաբանում,որ  այս ամենը  ձևականություն  է  և  հարազատի  հիշատակը  հարգելու  ապացույց  չէ:Ասում  են,որ  հնուց  ի վեր  հայերը  հացով(նաև  խմիչքով ,մրգով  և  ամեն ինչով)  գերեզմանատուն  են  գնացել և  այս  ամենը  ունեցել  է  հետևյալ  նշանակությունը,որ  սա  հանգուցյալի  բաժին  հացն  է  և  այն  ամենը,  ինչ  մնում  է  դրված`  աղքատների  և  չունևորների  համար  է:Վստահ  եմ  ,որ   Ձեզանից  յուրաքանչյուրն  էլ  նկատած  կլինի,թե  ինչ՞  է  կատարվում  տոն օրերին  գերեզմանատանը:Այսպես  կոչված <աղքատները>   գերեզմանատունը  բաժանել  են  հատվածների և  յուրաքանչյուրը  վերահսկում  է  <իր  տարածքը> :Երբ  հարազատները  պատրաստվում  են  հեռանալ  ` <հերթապահները>  ուղղակի  հարձակվում  են  սննդի  վրա  և  ագահորեն  եղած –չեղածը  լցնում  նախորոք  պատրաստած պայուսակների  մեջ:Ականատես  եմ  եղել,թե  ինչպես՞  են  արժանապատվությունները  կորցրած    <տարբեր  տարածքների>  ներկայացուցիչները վիճել ` <չեզոք> տարածքում մնացած  սննդի  համար   և  քաշքշել  իրար:Այս  ամենը  տեսնելիս  մտածում  ես,արդյոք՞  այս  մարդիկ  աղքատ  են  ,թե՞ բիզնեսմեն:Ինչու՞  Եկեղեցին  չի  արգելում  այս  գործընթացը,կամ  ինչու՞  չի  պարզաբանում,որ  հարազատի  շիրիմը  կամ  հողաթումբը  օղիով  <պատելը,կամ թրջելը  > ուղղակի  անընդունելի  է  և  տհաճ:Միթե՞  այս  անհասկանալի  երևույթն  էլ  կարելի  է  ծածկել  <ավանդույթի>  անվան  տակ  և  փոխանցել  սերունդներին:Դժվար  է  պատկերացնել,բայց  իրոք  կան  մարդիկ  կամ  հատուկ  խմբեր,որ  բառիս  բուն  իմաստով  բիզնես  են  անում  Գերեզմանատան  հաշվին:Վստահ  եմ նկատած  կլինեք,որ  հիմնականում  թաղման  արարողության  հաջորդ  օրը   Ձեր  հարազատի  հողաթմբից  անհայտացել  են  համեմատաբար  թարմ  մնացած ծաղկեպսակները  և  զամբյուղները:Մենք  այս  գործընթացը  համարում  ենք  սրբապղծություն,բայց   այս  կերպ    որոշ  մարդիկ  ցավոք բիզնես  են  անում  և  հարստանում:Վստահ  եմ,որ  Հայ  Առաքելական  Եկեղեցին  այս  և  նմանատիպ  այլ  հարցերի  առնչությամբ  պետք  է  լուրջ  և  հետևողական  աշխատանքներ  կազմակերպի  և  մեր  ազգագրագետները  և  այլ  մասնագետներ   պետք  է  պարբերաբար  մեզ պարզաբանեն  եկեղեցական  տոների   բուն  նշանակությունը  և  այդ  ընթացքում  իրականացվող  ավանդական և  ճիշտ   գործողությունների նշանակությունը: