1in.am–ը գրում է.

get_img

Խորհրդարանական փոքրամասնության անդամ Իրմա Նադիրաշվիլին տարածել է Վրաստանից ևս մեկ «օրենքով գողի» անհետացման մասին, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը:

Ըստ պատգամավորի` Ուկրաինայից արտաքսվել է «օրենքով գող» Լավասօղլին, սակայն Վրաստանի իշխանությունները հայտարարում են, որ իրենց հայտնի չէ տվյալ անձի գտնվելու վայրը:

«Ես հավատում եմ Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությանը և չեմ հավատում մեր ստախոս կառավարությանը: Անհետացել է ինքնաթիռ նստեցված ևս մեկ «օրենքով գող»: Մենք ունենք Թբիլիսիի ընտրված քաղաքապետ, ով Շիկրիլնիկովին և ռուսական գործակալներին տրանսպորտի արտոնություններ է տալիս, իսկ փոխվարչապետը դիմավորում է «օրենքով գողերին»: Իսկ գլխավոր «գողը» Սոլոլակիում է»,- հայտարարել է պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել