Հայաստանի տնտեսությունը կախված է գյուղատնտեսությունիցArmnewsTV.am-ը գրում է.

Նախաճգնաժամային մակարդակը Հայաստանը հաղթահարել է 1.9 տոկոս աճով: Տնտեսության բոլոր խոշոր ճյուղերը գերազանցել են 2008-ի իրենց մակարդակը, անկումից դուրս չի գալիս շինարարության ոլորտը: Հենց այս ոլորտի անկումն էլ ազդում է տնտեսական աճի վրա: ՀՆԱ-ի կառուցվածքը, սակայն, փոփոխվել է: Հիմա մեր տնտեսությունը մեծ մասամբ կախված է գյուղատնտեսությունից, նաև առևտրից ու ծառայություններից, բայց այս ոլորտներում լուրջ ներդրումներ ու կառուցվածքային փոփոխություններ են պետք: Հայաստանի 2014 թվականի տնտեսական զեկույցը կազմել է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը: 

Հայաստանում 11.5 տոկոսով նվազել են արտասահմանյան ներդրումները` հատկապես ռուսականը: Սակայն արտաքին հաշվեկշիռն է բարելավվում: 2011-2013- թվականներին ներմուծման ծավալը նվազել է, արտահանման ծավալն` աճել: Ինչ կփոխի առևտրի ոլորտում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի մասնագետները կարծում են, որ անդամակցությունը ռուսական շուկա մուտք գործելու լավ հնարավորություն է, թեև անդամ մյուս երկրների հետ առևտուրը մեծ տոկոս չի կազմում, Ղազախստանի հետ առևտուրը անցած տարի 0.1 տոկոս է կազմել, Բելառուսի հետ` 0.8:

Երկրում գործազրկությունը նվազել է և հասել 2008-ի մակարդակին, սա դրական միտում է, բայց զուգահեռ նվազել է նաև մարդկային ռեսուրսը: Զեկույցի համաձայն Հայաստանի տնտեսական աճը 2014-ին կլինի 4 տոկոսի մակարդակում:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել