Lurer.com-ը գրում է.

Ուսամա բեն Լադենին սպանած ամերիկացի հետևակային Ռոբ Օ՛Նիլը բացառիկ հարցազրույցում գործողությունից մանրամասներ է պատմել: Այս մասին հայտնել է Fox News-ը:

Օ՛Նիլը պատմել է, որ նա և մյուս զինվորականները գործողությանը մասնակցելու ընթացքում գիտակցում էին, որ կարող են այնտեղից այլևս հետ չվերադառնալ:

Նա նաև նշել է, որ եթե ամերիկացիները չափազանց երկար մնային այնտեղ, Բեն Լադենի հետ պայթելու կամ Պակիստանի ոստիկանության կողմից ձերբակալվելու վտանգ կար:

«Ես դեռ փորձում եմ հասկանալ՝ արդյո՞ք դա լավագույն բանն էր, որ ես երբևէ արել եմ, թե՞ վատագույնը», - ասել է նա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել