Replik.am-ը գրում է.

Ժնևում Sotheby s աճուրդի տանը վաճառվել է աշխարհի ամենաթանկարժեք գրպանի ժամացույցը: Դրա նոր սեփականատերը ստիպված է եղել վճարել 21,3 մլն դոլար:

Graves Supercomplication անունը կրող ժամացույցը պատրաստված է ոսկուց և կշռում է 500 գրամ: Այն պատրաստվել է Patek Philippe ընկերության կողմից 1930-ականներին նյույորքցի բանկիր Հենրի Գրեյվսի պատվերով:

Ժամացույցը պատրաստելու համար անհրաժեշտ է եղել 8 տարի: Այն վաճառվեց իր նախկին սեփականատերոջ` քաթարցի Սաուդ բին Մուհամմեդ ալ-Թանիի մահվանից ընդամենը երեք օր անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել