«Վերադարձել եմ հաղթանակած». ԼիլուLife.panorama.am-ը գրում է.

«Բալթիկ վոյաժ» արվեստի միջազգային փառատոնի հայազգի մասնակից երգչուհի Լիլուն օրեր առաջ Հայաստան է վերադարձել հաղթանակած՝ «Գրան պրի» մրցանակով: Ամենամյա փառատոնն անցկացվում է արդեն 6 տարի: Այն տեղի է ունեցել նավի վրա՝ դեպի Ստոկհոլմ ուղևորվելիս՝ Բալթիկ ծովում: Ժյուրիի կազմի հայ ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանն ինքն է առաջարկել երգչուհուն ներկայացնել Հայաստանը, սակայն, սեփական ֆինանսական միջոցներով: Մասնակցում էին 30-ից ավելի երկրների ներկայացուցիչներ, սակայն հաջողությունը ժպտաց մեզ: Ի դեպ, նրան հեշտ ուղևորություն չէր սպասվում: «Թեև շատ դժվար ճանապարհորդություն էր, բայց ուրախ եմ, որ վերադարձել եմ հաղթանակած: Դա ինչ-որ չափով փոխհատուցել է կրածս դժվարությունները: Մրցույթի ընթացքում գնահատվում էր արտիստիզմը, բեմական կեցվածք, վոկալ տվյալներն ու, իհարկե, արտաքինը… Իմ կյանքի ամենադժվար ճանապարհորդություններից էր, մինչև այսօր ուշքի չեմ գալիս: Այնտեղ պարզվեց, որ ծովն ու նավի օրորվելն ինձ վրա լավ ներգործություն չեն թողնում: Շատ քիչ էի քնում, ինչի հետևանքով  բարդանում էր երգելը: Հեշտ չէր նավի վրա միաժամանակ հաղթահարել դժվարություններն ու հավուր պատշաճին ներկայանալ»,-Life.panorama.am-ին խոստովանեց Լիլուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել