Հարգելիներս, բոլորս էլ ծանր ենք տանում Արցախա-ադրբեջանական սահմանում այսօր տեղի ունեցած միջադեպը: Բոլորս էլ ներքին համոզմունք ունենք, որ մեր պատասխանը չի ուշանալու, սակայն հայ հասարակությունն այս պահին պետք է սառը մտածի և իր գործողություններով բանակի սպայակույտին չպետք է մղի հապճեպ գործոությունների, որի նպատակը կլինի հասարակության այս պահի դժգոհությունը բավարարելը: Մի պահ պատկերացրեք, որ այս պահին սահմանին կանգնած մեր եղբայրների առաջ վախեցած, բայց և մեր հարձակմանը սպասող թուրքն է, մեզ համար թանկ է ամեն հայի կյանք, մենք կարող ենք սպասել, որպեսզի զգոնություները թուլանան, նոր իրականացնենք պատժիչ գործողությունը: Մի փոքր համբերություն է պետք ընդամենը, սա կռիվ կինո չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել