- Ընդդիմությունը, որը, կարծես թե, կործանվել էր, և վախում էլ էր փողոց դուրս գալ՝ ոստիկանական ռեպրեսիաներից ահաբեկված, անցկացրեց բավականին մեծ ցույց ընդդեմ հենց Ալիևի։
- Նավթի գները շարունակում են ընկնել։ Եվ դա մտահոգում է ոչ միայն Կրեմլին։
- Միջազգային կառույցներում Ադրբեջանի վրա ճնշումը այս պահին աննախադեպ ա։
- Հայերն էլ , թարսի պես, խոշորագույն զորավարժություններ են սկսել հենց սահմանի մոտ։ Տեղի բնակչությունը, որը միլիոնին մոտ է, ահաբեկված է մերոնց դրխկոցներից։ Ասում են, որ շատերը տներից փախչում են։
Սենց վիճակում շատ հավանական են սադրանքները սահմանին։ Ու սա էլ հերթական ցավալի դեպքը։ Ցավոք, Ադրբեջանի իշխանությունը հիմնվում է հակահայկականության վրա։ Եվ հենց ներսում մի բան նենց չի գնում, մեր հաշվին իրավիճակը փորձում են շտկել։ Իլհամը երկրի ներսում նեղն էր ընկել ու որոշեց հայերի արյունով իրավիճակը շտկել, հասարակությանը համախմբել։
Կարծում եմ՝ այն, որ աննախադեպ հարձակում է եղել, հասկանալի է բոլորին, և ադրբեջանական բանակայիններին էլ է թարազուից գցել։ Շատ հավանական ա, որ շատերի համար այնտեղ էլ անսպասելի է եղել։ Ինչի պատճառով մամուլում անընդհատ էշություններ են գրում հիմա։
Դե էլ չասեմ, որ Ադրբեջանի ՊՆ֊ն նույն հաղորդագրության մեջ երկու պարբերություններում իրեն հակասում է, մեկ գրում են, որ հարձակվելու փորձ ա եղել, մեկ՝ որ հարձակվել է։ Մեջբերեմ, առանց փոփոխելու․
Շարունակաբար մեր դիրքերի վրա մարտական մանևրներ կատարող թշնամու ռազմական ավիացիան այսօր ավելի բացահայտ կերպով մարտական կուրս դուրս գալով` մեր դիրքերի վրա կրակ բացելու փորձ է կատարել:
Նոյեմբերի 12-ին` մոտ ժամը 13:45-ին, առաջնագծի Աղդամի շրջանի ուղղության Քենգերլի գյուղից 1700 մ դեպի հյուսիս-արևելք Հայաստանի Հանրապետության զինված ուժերին պատկանող Մի-24 տիպի ուղղաթիռը, իջնելով մարտական կուրսի, հարձակվել է մեր դիրքերի վրա:
- See more at: http://www.banman.am/2014/11/blog-post.html#sthash.i8mP6Qh7.dpuf