Մեր հանրային խոսքում տարածված ամենազարմանալի եւ իրականությանը չհամապատասխանող ձեւակերպումներից մեկը, թե իբր ապստամբում են ժողովուրդները, ընդ որում ժողովորդի առավել չքավոր խավերը, որ դա լինում է անսպասելի պոռթկումով, տարրերային եւ այլն: Ես կարող եմ հասկանալ, երբ այդպես են պատկերացնում պատմությանը կամ հասարակգիտությանն անտեղյակ մարդիկ՝ ազդված լինելով ռոմանտիկ գրականության կամ էլ ֆիլմերի ստեղծված կաղապարներից կամ գուցե հեռուստատեսային լուրերի «նկարներից», բայց չեմ կարող պատկերացնել, թե այդ ոլորտներում համեմատաբար ավելի կրթված մարդիկ ինչպիսի՞ աչքերով են կարդում պատմությունը, կամ ինչպիսի՞ աչքերով են հետեւում մեր օրերի միջազգային լրահոսին, որ չեն նկատում այն պարզ փաստը, որ ապստամբությունը եւ ընդհանրապես զանգվածային շարժումները համեմատաբար անկախ, համեմատաբար ազատ խավի գործ են, եւ կարեւորը, եթե նույնիսկ որպես բացառություն չեն լինում կազմակերպված, ապա արդյունքում միշտ շահում են նրանք, ովքեր կազմակերպված են: Լավ, ամեն բանը մի կողմ: Գոնե հայոց պատմություն կարդացել ենք, չէ՞: Մի հատ տարրերային ապստամբության օրինակ կբերե՞ք: Հայերն ապստամբել են միջնադարում այնքան ժամանակ, որքան ունեցել են ազնվականություն, այսինքն՝ հողային ժառանգական ունեցված եւ ռազմական կազմակերպություն ունեցող խավ, իսկ նոր ժամանակենրում այն պահից հետո, երբ ստեղծվեցին հայկական քաղաքական կազմակերպությունները: Ուրիշ բան կա՞: Ինքն իրենով ժողովուրդը երբեւէ՞ ի զորու է եղել ապստամբել: Գոնե մեկ օրինակ կարո՞ղ եք նշել տարրերային ինչ որ պոռթկման: Կարծում եմ, չէ: Բա էլ ո՞րտեղից էդ ֆանտաստիկ պատկերացումները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10205297258335224?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել