Ռեպեր Տիմատին իր միկրոբլոգում գրում է. «Ես մանկության շրջանում սխալներ գործել եմ, ինքս ինձնից սուրբ չեմ ձևացնում: Բայց, Յանա (Դիմա Բիլանի պրոդյուսեր), ոնց որ թե դու թրենդի մեջ չես: Քո մեկնաբանությունը 15 տարվա վաղեմության իմ լուսանկարի վերաբերյալ ակտուալ չէ: Երիտասարդ տարիքում մենք բոլորս սխալներ գործում ենք, բայց իմ ընտրությունը ես վաղուց եմ կատարել և ես պատասխանատվություն եմ կրում իմ սխալների համար: Արդեն 10 տարուց ավել ես առողջ ապրելակերպ եմ քարոզում՝ չեմ խմում և չեմ ծխում: Թեման մի շեղիր՝ Բիլանը թմրամոլ է, ես այդ մասին բացահայտ հայտարարում եմ՝ շոու-բիզնեսի բոլոր գործընկերները հիմա ամաչելով գլուխները կախում են, բայց դա մենք տեսնում ենք ամեն օր ելույթների, հաղորդումների նկարահանման ժամանակ: Հերիք է ստել հանդիսատեսին: Հերիք է հանդիսատեսը, երեխաները և դեռահասները տեսնեն, թե ինչպես է թմրամոլ երգիչը բեմ բարձրանում կամ էլ նստած է հաղորդմանը: Ձեր հրաժարվելը անկախ բժշկական փորձաքննությունից բոլոր առողջ դատող մարդկանց ապացուցում է դեպքերի իրական էությունը: Դուք դիտավորյալ ժամանակ եք շահում ձեր երգչի օրգանիզմը այդ կեղտից մաքրելու համար: Ես դատավարությանը պատրաստ եմ»:
Այս սկանդալային պատմությանն անդրադարձել էին նաեւ Եվգենի Պլյուշենկոն եւ Նիկոլայ Բասկովը, ովքեր պաշտպանել էին իրենց ընկերոջը՝ Դիմա Բիլանին։ Իսկ Թիմաթիի կողմնակիցների շարքը համալրել էր Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը։
Իհարկե, այս սկանդալային պատմությանը չէր կարող չանդրադառնալ Քսենյա Սոբչակը, ով տվել է իր մեկնաբանությունը.

«Ֆրեյդը կոկաինիստ էր, Բուլգակովը՝ մորֆի, իսկ Գոգենն ու Վան Գոգը ափիոն էին ներարկում, բայց նրանց բախտը բերել էր. նրանց կողքին Թիմաթին չի եղել։ Բայց ընդհանուր առմամբ ոչ միայն նրանց, այլեւ հենց թմրանյութերի բախտն էլ է բերել, որոնց կողքին Թիմաթին, ինչպես ինքն է հավաստիացնում, երբեք չի եղել։ Բայց մի քիչ թմրանյութ եւ միգուցե «когда мы в клубе чиксы танцуют» (Թիմաթիի երգերից) փոխարեն կպոռթկար «Come on babe light my fire» (Doors խմբի երգերից)։ Թիմաթիի հնագույն սովորություններից մեկը՝ մարդկանց լուսանկարներից որոշ հատվածներ մոտեցնելն ու մեծացնելը, վերջապես գտավ իր սոցիալական կիրառությունը, եւ ես վստահ եմ, որ Բիլանի քթանցքների մեծացրած լուսանկարը դեռ սկիզբն է։ Սակայն Բիլանի սեռական կողմնորոշման մասին ենթադրություններն ու նրա քթնացքների ուսումնասիրությունները բանվորական շրջանից դուրս եկած մի հասարակ տղայի դարձրեցին Չեչնիայի վաստակավոր արտիստ»,- գրել է Սոբչակը։



