ruben gevNyut.am-ը գրում է․

Կինոմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցն այն եզակի մարդկանցից է, ով բարձրաձայնում է իր մասոն լինելը ու անգամ` հպարտանում դրանով (չնայած՝ դրանում ի՞նչ հպարտանալու բան կա): Այս մասին նա անկաշկանդ խոսեց նաև մեզ հետ զրույցի ընթացքում:

-Պարոն Գևորգյանց, դուք արցախյան գոյամարտի մասնակից վավերագրող եք: Ինչպե՞ս կարող է ազգայնական մարդը լինել նաև մասոն:

-Դուք ուրեմն չգիտեք` մասոնական շարժումն ինչ է: Չեմ ասում Բեթհովենը, Մոցարտը, Լեոնարդո դա Վինչին, ովքեր մասոն էին, Գարիբալդին, որ խիստ ազգայնական ու պայքարող մարդ էր մասոնական ամենաբարձր կարգավիճակն ուներ աշխարհում: Մասոնը պիտի նաև ազգայնական լինի:

-Հրեաների ստեղծած կառույցն է, ի վերջո:
-Մասոնները հրեաների հետ ոչ մի կապ չունեին, մինչև 1914 թ. հրեաների մուտքը լոժա արգելված էր նույնիսկ: Հիմա կան` հրեաներ էլ, արաբներ էլ, հարյուրավոր ազգեր կան մասոնության շարքերում:
-Շատ բան Ձեր մասին հույժ գաղտնի է պահվում: Լավ, ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը, ո՞րն է Ձեր առաքելությունը:

-Երկու կարևոր բան ունի մասոնությունն իր մեջ` դու պիտի լինես հավատացյալ և անես այնպիսի գործեր, որ օգուտ բերես քո սեփական երկրին: Անպայման չի լինել ազգայնական: Մեր կառույցներում կան նաև կուսակցականներ: Այս կառույցը նախ հարմոնիա է, այստեղ ծայրահեղություններ չպիտի լինեն: Ես ազգայնական եմ, բայց ես ծայրահեղական չեմ: Մասոնականությունը եղբայրություն է, եղբայրությունից կարևոր բան կա՞: Մասոնականության մասին վատ կարծիքը ձևավորվել է ռուսական անվտանգության մարմինների կողմից:

-Իսկ ինչպե՞ս կարող են օտար, երբեմն թշնամի ազգերը եղբայր լինել: Օրինակ, գիտենք, որ թուրքական մասոնական հզոր լոժա էլ կա: Այս դեպքում այդ եղբայրությունը արհեստածի՞ն չէ:
-Ասեմ, որ կարող են օտարները լինել եղբայրներ: Այո, Թուքիայում կա մասոնական լոժա, և մենք նրանց ստիպում ենք, որ ընդունեն Ցեղասպանությունը: Ի դեպ, մասոն թուքերը դա ընդունում են: Կգա ժամանակ, որ նրանք կստիպեն իրենց երկրին ընդունել Ցեղասպանության իրողությունը, էս հարյուրամյակին չգիտեմ, բայց մյուսին` հաստատ (ծիծաղում է):

-Ենթադրում եմ, որ գլոբալիզացիան մասոնականության ծնունդ է, որովհետև Ձեզ մոտ բոլոր ազգերը եղբայրներ են:
-Ոչ մի կապ չունի, գլոբալիզացիային դեմ է մասոնականությունը, դեմ է, որովհետև դրա արդյունքում ջնջվում են ազգային հատկությունները:
- Մեր երկրին ի՞նչ է տալիս մասոնականությունը:

-Շատ բան, եթե հայերը ավելի շուտ դառնային մասոն, ասենք ` 70 տարի առաջ, կարող էր շատ բաներ չլիներ: Չնայած` ասեմ, որ Թալեաթը, Աթաթուքը ևս մասոններ են եղել, բայց մասոնությունն էլ ունի իր աղանդը, նրանք Օրիենտ լոժայի անդամներ են, որոնց մենք չենք ընդունում: Հայաստանում շատ բաներ ենք արել, ի՞նչ ասեմ: Մի ժամանակ, օրինակ, հսկայական ավտոբուսներ բերեցինք Ֆրանսիայից: Կան դպրոցներ, որ մենք ենք հովանավորում, շատ ուսանողներ կան, որոնց վարձավճարը մենք ենք տալիս: Շատերին թվում է` սա կուսակցություն է, կամ որ մասոն դարձան, արագ վիզա կստանան դեպի Ամերիկա: Սա նախ և առաջ հոգևոր արժեք է, ախր դա շատ դժվար է բացատրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել