Դիմա Բիլանի, նրա պրոդյուսերի՝ Յանա Ռուդկովսկայայի եւ Թիմաթիի միջեւ սկսված «աստղային պատերազմը» նոր ընթացք է ստացել։ Այս սկանդալային պատմությանն անդրադարձել էին նաեւ Նիկոլայ Բասկովը և Եվգենի Պլյուշենկոն , ովքեր պաշտպանել էին իրենց ընկերոջը՝ Դիմա Բիլանին։ Իսկ Թիմաթիի կողմնակիցների շարքը համալրել է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը, ով սոցցանցերից մեկի իր էջում գրել է։

«Հարգելի ընկերներ, մեծ ուշադրությամբ հետեւում եմ Թիմաթիի եւ Բիլանի միջեւ սկսված վիճաբանությանը։ Թիմաթին իմ ընկերն է։ Ես հարգում եմ նրան իր արվեստի, ապրելակերպի եւ իր հայրենասիրության համար։ Նա ոչ ծխում է, ոչ էլ խմում, սպորտով է զբաղվում։ Թիմաթին միլիոնավոր երիտասարդների համար օրինակ է հանդիսանում եւ պետք է նրան շնորհակալ լինել դրա համար։

«Բիլանը թմրամոլ է». Տիմատին սկանդալային լուսանկար է հրապարակել

Ցավոք, մեր շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ չեն առանձնանում մարդկային նման որակներով։Արտիստը, ով երիտասարդների կուռքն է, ոչ մի բարոյական իրավունք չունի նրանց անհոգի դարձնել։ Սա ճանապարհ է դեպի ազգային հետընթաց, եւ դա լուրջ խնդիր է Ռուսաստանի եւ  նրա ազգերի համար։ Թիմաթին կամային հատկանիշներ ունեցող երգիչ է, նրա համար իր պատիվը, խիղճն ու արժանապատվությունը շատ կարեւոր են. հակառակ դեպքում ես նրան երբեք իմ ընկերը չէի համարի։

Իհարկե, Թիմաթին, ինչպես բոլոր մարդիկ, սխալներ անում է, բայց նա գիտակցում եւ փորձում է շտկել դրանք։ Ես ցանկանում եմ ուրախացնել նրա բոլոր երկրպագուներին. այսօր ես մի հրամանագիր եմ ստորագրել, ըստ որի Թիմաթին ստացել է Չեչնիայի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։ Շնորհավոր, իմ սիրելի ԸՆԿԵՐ»,- գրել է Քադիրովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել