«Մարդիկ, որոնք հրաժարվում են փիլիսոփայությունից, իրենք իրենց դատապարտում են մտավոր սնանկացման` դառնում են անկարող ընդունել թարմ գաղափաներ ու որոշումներ: Դա ինտելեկտուալ ինքնասպանություն է»: Ֆազլուր Ռախմանը՝ ականավոր մուսուլման գիտնականը, այդպես է գնահատում իսլամի այսօրվա քաղաքակրթական վիճակը:

Դա իսլամում տեղի է ունեցել 9-րդ դարի վերջում, երբ մուսուլմանները վերջնականապես ընդունեցին Ալլահի էության մասին բանաձևը և դրանով բոլոր աստվածաբանական վեճերն իրենց մոտ ավարտվեցին: Հայերի մոտ աստվածաբանական վեճերն ավարտվեցին 451 թվականին՝ Քաղքեդոնի ժողովի ժամանակ: Ողջ ջանքերն ուղղվեցին «ոչ հայ» հռչակված քաղքեդոնական հայերից տարանջատվելուն:

Համարվում է, որ մուսուլմանների ինտելեկտուալ ինքնասպանությունը սկսվեց այն ժամանակ, երբ հրաժարվեցին հելլենական փիլիսոփայությունից: Հայերը հելլենական փիլիսոփայությունից հրաժարվեց Հովնան Օձնեցի կաթողիկոսի ժամանակներում` 7-րդ դարում, երբ փակվեցին բոլոր հունական դպրոցները, երկրից վռնդվեցին հույները, և սկսվեց հայերի և մուսուլմանների քաղաքակրթական մերձեցումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել