Ամեն օր ստեղծարար մարդիկ նոր հայտնագործություններ են ստեղծում, սակայն դրանք բոլորը չէ, որ օգտակար ու պրակտիկ են։ Բարեբախտաբար, նրանցից մի քանիսն այնքան հրաշալի են, որ պարզապես ապշում ես, թե ինչու են միայն քչերն օգտվում դրանցից։ Այս հայտնագործություններից մի քանիսը հին մոդելների կատարելագործած տեսակներն են, իսկ մյուսներն էլ՝ միանգամայն նոր մտահղացումներ։
Գիշերալամպով անջատիչ, որը թույլ է տալիս ազատ տեղաշարժվել սենյակում՝ առանց լույսը վառելու։

Աստիճաններ, որոնց կից կան մանկական սահաբլրակներ։

Հանճարեղ ավտոմատներ, որոնց օգնությամբ կարելի է վճարել գնացքի ուղեվարձը։ Պարզապես պետք է պլաստիկ շիշը հանձնել վերամշակման և այս կերպ ազատվել գումար վճարելու պարտականությունից։

Usb-լիցքավորմամբ անջատիչներ

Վերջապես սեղանն ու սփռոցներն այլևս չեն կեղտոտվի սրճի կամ այլ ըմպելիքների հետքերից բաժակի ներքևի հատվածի փոքրիկ, բայց շատ օգտակար ակոսի շնորհիվ։

Պլաստիկ պահիչ (держатель), չիպսերը կարելի է վերև բարձրացնել տարայից։ Այլևս կարիք չի լինի ձեռքը մինչև արմունկը մտցնել տարայի մեջ։

Մարտկոցներ, որոնք վերալիցքավորվում են հասարակ usb-ից։

Երբեմն հեռախոսի մարտկոցը կարող է նստել ամենաանպատեհ պահին։ Ի՞նչ անել այդ ժամանակ։ Գնալ սրճարան կամ ցանկացած վայր, որտեղ ըմպելիք է մատուցվում։ Այս նորարարական լիցքավորիչի շնորհիվ Դուք կկարողանաք լիցքավորել Ձեր հեռախոսը պարզապես սառը կամ եռման ըմպելիք տեղադրելով դրա վրա։

Փոքրիկ կախազարդ չիպով, որն արբանյակի ու սեփական սմարթֆոնի օգնությամբ թույլ կտա Ձեզ արագորեն գտնել բանալիները, որտեղ էլ որ դրանք լինեն։

Կինոդիտման ժամանակ զուգարան գնալը տհաճ բան է։ Բավական չէ, որ ստիպված ես լինում մյուս կինոդիտողներին խանգարել, ինքդ էլ բաց ես թողնում կինոնկարի մի մասը։ Այ եթե զուգարանի հատակին էկրան տեղադրվի, խնդիրը հեշտությամբ կլուծվի։

Արևային էներգիայի օգնությամբ սմարթֆոնը լիցքավորող սարք։

Սանր, որը կարելի է հեշտությամբ մաքրել մազերից։

Որպեսզի ստիպված չլինեք երկար ազատ տեղ փնտրել կայանատեղիներում, դրանցում տեղադրվել են հատուկ լամպեր, որոնք ցույց են տալիս, թե որ տեղերն են ազատ և որոնք՝ զբաղված։

Երկարացման լարով համալրված վարդակ

Նստարաններ, որոնք անձրևի ժամանակ կարելի է այնպես պտտել, որպեսզի չոր մասը վերևում լինի։

Հեծանիվների կայանատեղի, որն ամուր պահում է հեծանիվը և քիչ տարածք է զբաղեցնում։

Ճարմանդով ականջակալներ. այսուհետ ոչ մի խճճված լար։

Լուսակիր, որը ցույց է տալիս, թե ինչքան ժամանակից լույսը կփոխվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



