Բրիթ Բրենդան Քլիվսի ինքնալուսանկարը կենգուրուի և ընկերների հետ, Ավստրալիա։

Փոկը հոտոտում ու հպվում է իր նոր ծնված ձագուկին։ Տարվա այս ժամանակահատվածում հազարավոր փոկեր են հավաքվում Շոտլանդիայի ափերին սերունդ տալու համար։

Գետարծիվը ձուկ է որսում Շոտլանդիայի Ավիեմոր բնակավայրի Ռոթիեմուրչուս ձկնորսական տարածքում։

Աշխարհի ամենաերիտասարդ լեռնագնացը՝ 13-ամյա Բրուք Ռաբուտուն, սկսել է լեռ մագլցել դեռ 4 տարեկանից իր ծնողների՝ լեռնագնացության աշխարհի նախկին չեմպիոններ 51-ամյա Ռոբին և 52-ամյա Դիդիեր Ռաբուտունների առաջնորդությամբ։

Վարվիկշայր բնակավայրի վրայով օդապարիկով թռիչքի ժամանակ ուղևորը ստիպված էր այն իջեցնել, քանի որ քամին շեղում էր դրա ճանապարհը։ Լուսանկարիչ Քրիս Դեյին հաջողվել է ֆիքսել 1632թ․-ից կանգուն մնացած հողմաղացի մոտ վայրէջք կատարած օդապարիկը։

J-10 ռազմական ինքնաթիռների թռիչքը Չինաստանի Ժուհայ բնակավայրում կայացած Օդային շոուի ժամանակ։

Լոնդոնում կայացող թենիսի ATP աշխարհի առաջնության ֆինալում թենիսիստ Էնդի Մյուրրեյի արձագանքը իր մրցակից՝ կանադացի Միլոս Ռաոնիկիի դեմ տարած հաղթանակից։

27-ամյա շվեդ Մարտին Ջեյքոբսոնը 10 միլիոն դոլարի տիրացավ՝ նորվեգացի Ֆելիքս Ստեֆենսենին հաղթելով Լաս Վեգասի Ռիո հյուրանոց-խաղատանը տեղի ունեցող 2014թ․-ի Պոկեր աշխարհի առաջնությանը։

Մուլեն Ռուժը, որ բացվել է 1889թ․-ին, նշում է իր 125-ամյակը։

Չինաստանի ժողովրդական հանրապետության նախագահ Սի Ծինփինը Պեկինում ուղեկցում է ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային պատվո պահակախմբի մոտով։

67P/Churyumov-Gerasimenko երկնաքարի մակերեսը՝ լուսանկարված 10կմ բարձրությունից՝ Ռոսետա հետազոտական տիեզերանավից։

Տոկիոյում տեղի ունեցող Գեղեցկության միջազգային 54-րդ մրցույթի ժամանակ Գվինեայից Ռուքայա Բոյերը ներկայացնում է գվինեական ազգային հագուստը։
Ծաղրածուների կերպարով կառնավալի մասնակիցները լուսանկարվում են Կոլոնում կառնավալի սեզոնի բացման ժամանակ։

Ոստիկանությունը ջրի շիթով հարվածում է աջ-ծայրհեղական ազգայնական ցուցարարին՝ Վարշավայում աջ ծայրահեղականների ամենամյա երթի ժամանակ, որը համընկնում է Լեհաստանի ազգային անկախության օրվան։

Կինը զբոսանքի է տարել շանը Կոլորադո նահանգի Կոլորադո Սփրինգս բնակավայրի Փրոսփեքտ լճի մոտ։ Սպասվում է, որ ջերմաստիճանը մինչև ուրբաթ կնվազի կամ կպահպանվի -20 ջերմաստիճանի սահմաններում։

70-ամյա Մագդալենա Քրուսը իր ամուսնու գերեզմանաքարի մոտ՝ մինչև վետերանների օրվան նվիրված միջոցառմանը մասնակցելը։
Նրա ամուսինը՝ Ջին Քրուսը, ով մահացել է 2009թ․-ին, անդամալուծվել էր Վիետնամական պատերազմի ժամանակ։




