Փորձելով արդարանալ՝ մարդիկ գիտակցաբար սկսում են ստել։ Կենցաղում դա հիմնականում վեճերով է ավարտվում, սակայն քրեական հանցագործությունների դեպքում հիմար սուտը կարող է ընդամենը դեղին մամուլի վառ վերնագիր դառնալ։  

1. «Այս մարմնավաճառը ցանկանում էր պատմել ինձ, թե որտեղ են լոլիկներ վաճառվում»։


2013 թ.-ին Բրիտանիայի ոստիկանությունը նկատեց մի մարմնավաճառի, ով մեքենայում սպասում էր հաճախորդին։ Ավտոմեքենայի տեր Մուհամմեդ Իհլեկը մոտակա բանկոմատից կանխիկ գումար էր հանում։ Երբ նրան սկսեցին հարցեր տալ, Իհլեկը ոստիկաններին ասաց, որ բանկոմատից հանել է գումարը լոլիկ գնելու համար, իսկ ավտոմեքենայում նստած կինը պատրաստվում էր իրեն ցույց տալ մի լավ վաճառակետ, որտեղից կարելի է լոլիկ գնել։ Իհլեկը մեղավոր ճանաչվեց և ստիպված եղավ 400 ֆունտ տուգանք մուծել։

2. «Ես ISIS-ի անդամների էի փնտրում» 

Միսիսիփիի բնակչուհի Լաիզա Քերոլ Ռոշը, ով ձերբակալվել էր միջնակարգ դպրոցի երեխաների մեքենաներից գողություն կատարելու համար, իր հանցանքի «շատ տրամաբանական» բացատրություն մոգոնեց։ Նա ասաց, որ պարզապես փնտրում էր «ISIS» ահաբեկչական խմբավորման անդամներին։ Իսկ թե ինչու էր նա միջնակարգ դպրոցի տարածքում անցկացնում իր որոնողական աշխատանքները, միայն Աստծուն է հայտնի։ Ռոշին բանտարկեցին, սակայն  մինչ դատավճռի հրապարակումը կինը մի քանի ամիս տնային կալանքի տակ էր։   

3. «Մանկական պոռնոգրաֆիա իմ համակարգչո՞ւմ։ Հավանաբար կատուն է դա արել»։

 
2009 թ.-ին Ֆլորիդա նահանգի խուզարկուները առցանց հետաքննություն անցկացրին և հայտնաբերեցին, որ 48-ամյա Քիթ Գրիֆինը ավելի քան 1000 նկար էր ներբեռնել իր համակարգիչ։ Այդ բոլոր նկարները մանկական պոռնոգրաֆիա էին։ Լուսանկարներում պատկերված որոշ երեխաներ 8 տարեկանից էլ փոքր էին։
Հարցաքննության ժամանակ Գրիֆինը ոստիկաններին ասաց, որ ինքը սենյակից դուրս էր եկել հենց այն պահին, երբ երաժշտություն էր ներբեռնվում։ Տղամարդու խոսքերով՝ այդ պահին կատուն ներս է վազել, բարձրացել ստեղնաշարի վրա և ներբեռնել երեխաների լուսանկարները։ Փաստորեն ֆայլերի ներբեռնիչի օգնությամբ կատուն ավելի քան 1000 լուսանկար էր ներբեռնել։ Մենք էլ հավատացինք։  

4. «Այն բանից հետո, ինչ գայլը քերծեց մաշկս, ես ամեն լիալուսնին հարձակվում եմ մարդկանց վրա»։

Մի լավ օղի խմելուց հետո Օհայոյի բնակիչն սկսեց հարձակվել մարդկանց վրա, ինչպես նաև ոտքով հրեց շների վանդակը։ Մի քանի ժամ անց ոստիկանները նրան գտան կցասայլում քնած։ Այնտեղ բազում դանակներ, թրեր և այլ զինատեսակներ կային։
Հարցաքննության ժամանակ քսանամյա տղամարդը Լորեյն շրջանի սպային ասաց, որ ինքը Գերմանիա կատարած ճանապարհորդության ժամանակ գայլի հարձակման հետևանքով քերծվածք է ստացել, ինչից հետո յուրաքանչյուր լիալուսնի ժամանակ հարձակվում է մարդկանց վրա։ Ոստիկանությունը նրա գրպանում գտավ նրա անձնագիրը, որը հաստատեց, որ տղամարդն իրոք Գերմանիա էր մեկնել, այնպես որ գոնե ճանապարհորդության մասով նրա պատմած պատմությունը ճիշտ էր։

5. «Ես Մահաթմա Գանդիի մարմնավորումն եմ»

2003 թ.-ին Ռաջ Բալեբխը սպանության փորձ կատարեց Նյու Դելիի Ռաջ Գհատ հուշահամալիրի մոտակայքում։ Հարցաքննության ընթացքում Բալեբխը նշեց, որ ինքը տառապում էր զառանցանքներից, որոնց ժամանակ իրեն թվում էր, թե ինքը Մահաթմա Գանդիի մարմնավորում էր, և ինչ-որ մեկը ուր որ է իրեն կսպանի։  Ի տարբերություն Գանդիի՝ Ռաջը քիչ էր մնում մարդ սպաներ։ Սպանության փորձ կատարելու համար նրան դատապարտեցին 7 տարվա ազատազրկման, ինչպես նաև պարտավորեցրին տուգանք վճարել։

 6. «Ես էլֆ էի դերային խաղում»  


2007 թ.-ին Ռոբերտ Բոյդին մեղադրեցին Բելֆասթի խանութից ներքնազգեստի գողության մեջ։ Դատարանում տղամարդն ասաց, որ հանցանքը կատարելու պահին ինքը եղել է դերային խաղի մասնակից և մարմնավորել մի էլֆի, ում անունը Բեհո է։
Նա փաստաբաններին պատմեց, որ մասնակցել է «Shadowrun» կոչվող խաղին, որի բոլոր կերպարները խաղացել են հանցագործների դերեր, իսկ իր հերոսը կախարդական էլֆ է եղել, որը փոքրիկ ճապոնական թուր է կրել։  Մեղադրող կողմն անշուշտ պնդում էր, որ քաղաքացի Բոյդը քաջ գիտակցել է, թե ինչ է անում և լոկ դժվար հարցերից խուսափելու համար է այս սցենարը հորինել։

7. «Ես փորձում էի ավտոմեքենայի լուսամուտը բացել»


2009 թ.-ին Սան Ֆրանցիսկոյի կայանատեղիներից մեկում թիկնապահները տեսան, թե ինչպես է 28-ամյա Ուեսթոն Ռեյնոլդսը կրակում «Honda Civic» մեքենայի ուղղությամբ։ Բայց դուք սխալ բան չմտածեք, նա պարզապես տեսել էր, որ ավտոմեքենայի պատուհանները բաց են և որոշել էր փակել դրանք, այն էլ պարզվել էր, որ դրանք ավտոմատ փակվող լուսամուտներ էին։ Այդ պահին Ռեյնոլդսի գլխով մի փայլուն միտք էր անցել. նա որոշել էր բացել մեքենայի՝ իրերի պահման խցիկը մեքենայի սեփականատիրոջ կոնտակտային տվյալներն այնտեղից գտնելու և նրան լուսամուտների հետ կապված խնդրի մասին տեղյակ պահելու համար։ Ահա թե ինչու էր նա սկսել կրակել խցիկին։  Միայն թե ո՛չ ոստիկանները, ո՛չ դատարանը չհավատացին այս պատմությանը։ Տղամարդուն ձերբակալեցին, ապա նաև պարզեցին, որ նա վերջերս է դուրս եկել բանտից, որտեղ հայտնվել էր խոշոր գողություն կատարելու մեղադրանքով։   

8. «Սա Բեթմենի մասին նոր կինոնկարի նկարահանումներն են» 


2011 թ.-ին մի պիտսբուրգցի տղամարդ փորձեց ամբարձիչով բարձրացնել այլ մարդու պատկանող «Chevrolet Impala» մեքենան։ Պարզվեց, որ մեքենայի սեփականատերը ոստիկան էր։ Տեսնելով, որ անծանոթը ցանկանում է առևանգել իր մեքենան, ոստիկանը ձերբակալեց նրան։ Բոլորը գիտեին, որ այդ օրերին մոտակայքում նկարահանվում էր «Մռայլ ասպետը. լեգենդի վերածնունդը» կինոնկարը։  
Տղամարդու խոսքերով՝ մեքենայի առևանգումը կինոնկարի սցենարի մի մասն էր։ Ավելորդ է ասել, որ տղամարդու խոսքերը ոչ մեկին հավատ չներշնչեցին, ու տղամարդը ձերբակալվեց։

9. «Մենք զբաղեցրել ենք այս տունը, քանի որ հայտարարության մեջ նշված էր, որ սա անվճար տուն է»։


2011 թ.-ին Մինեսոտայում մի զույգի մեղադրեցին տան կողոպուտի մեջ։ Կողոպուտի զոհն ասաց, որ իր երեխաները քնած են եղել վերևի սենյակում, և ինքն էլ նրանց հետ վերևում է եղել։ Նա ձայներ էր լսել ու հասկացել, որ ինչ-որ մեկը մուտք է գործել իր տուն։ Երբ նա ցած է իջել, հետնամուտքի մոտ մի զույգի է տեսել ու ոստիկանություն կանչել։ Զույգն արդեն հասցրել էր գողանալ նոթբուքը, համակարգիչ, տարբեր գործիքներ և թանկարժեք իրերով լի պարկ։
Երբ Չարլզ ու Պերնելլա Բալերը ձերբակալվեցին, նրանք ոստիկանությանն ասացին, որ իր ընկերն իրեն հայտնել է, որ հայտարարության տեքստում գրված է եղել, որ դա ազատ տուն է։ Պերնելլան ասել է, որ մտել է տուն ու հարցրել. «Այստեղ որևէ մեկը կա՞»։ Ոչ մի պատասխան  չստանալով՝ նա ենթադրել էր, որ դա դատարկ տուն էր, և որոշել էր ապրանքները դուրս բերել տնից և տալ դրսում կանգնած ամուսնուն։ Այս պատմությունը հենց սկզբից անհեթեթ թվաց ոստիկաններին, սակայն նրանք որոշեցին ինտերնետում հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե արդյոք իսկապես ինտերնետում որևէ հայտարարություն էր տեղադրվել այդ տան մասին։ Պարզվեց, որ ոչ մի հայտարարություն էլ չկա։

10. «Ես ընթանում էի 103 մղոն/ժամ արագությա՞մբ։ Ես չեմ կարող վերահսկել դա. ես դիսլեկտիկ եմ»։   


2010 թ.ին Մեթյու Քուքը ձերբակալվեց  երթևեկելիս թույլատրելի արագությունը գերազանցելու համար։  40-ամյա վարորդն ընթանում էր 103 մղոն/ժամ արագությամբ։ Երբ ավտոտեսուչները կանգնեցրին նրան, նա հայտարարեց, որ չի նկատում, թե որքան արագ է վարում, քանի որ դիսլեկտիկ է։ Այս բացատրությունը չփրկեց տղամարդուն. նրան երեք տարով զրկեցին վարորդական իրավունքից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել