Tert.am-ը գրում է․

Էմինեմը պատրաստվում է ամսվա վերջին ներկայացնել իր լավագույն հիթերի հավաքածուն, որը ստացել է Shady XV անվանումը։ Իսկ իր անձի, միևնույն ժամանակ ալբոմի վաճառքի հանդեպ հետաքրքրությունն ավելացնելու համար արտիստը պատրաստ է դիմել ամենատարբեր միջոցների, օրինակ, սպառնալ բռնություն կիրառել երգչուհի Լանա Դել Ռեյի հանդեպ, գրում է segodnya.ua-ն։

Իր առջև դրված խնդիրը ռեփերը հիանալի է կատարել. վերջին մեկ օրվա ընթացքում մամուլում միայն այդ մասին են գրում, թե ինչպես է նա սպառնացել երգչուհուն։ Այդ սպառնալիքը հնչել է ռեփերի տեսահոլովակում՝ «Ես կհարվածեմ Լանա Դել Ռեյի դեմքին 2 անգամ, ինչպես դա արեց օրը ցերեկով Ռեյ Ռայսը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել