Life.panorama.am-ը գրում է․

Երգչուհի Լայանան այսօր նշում է ծննդյան տոնը: Երգչուհին այս տարի մեծ տոնախմբություն կազմակերպելու նպատակ ու ցանկություն չունի, ինչպես ինքն է ասում՝ հիմա հոգով-սրտով սպասում են բալիկի ծնվելուն. «Թեև դեռևս մի քանի ամիս կա, բայց արդեն տրամադրված ենք: Ծննդյանս տարեդարձը մեծ չենք տոնելու, ներկա կլինեն միայն ընտանիքի անդամները՝ իմ և ամուսնուս ծնողներն ու մենք»:
Երգչուհին Life.panorama.am-ին խոստովանեց, որ շատ էր ցանկանում ադամանդյա մատանի, ու այդ ցանկությունը օրեր առաջ իրականացրեց ամուսինը. «Ռոլանդն ինձ ասաց, որ ոչ թե ծննդյանս կապակցությամբ է նվիրում մատանին, այլ այն առիթով, որ իրեն աղջիկ եմ նվիրելու: Իսկ առաջին շնորհավորողը, ինչպես և նախորդ տարի, ամուսինս է եղել. «Ես աշխատավայրում էի, ու հենց ժամը 24:00 դարձավ, նա զանգեց ու գեղեցիկ մաղթանքներ հղեց: Նաև գործընկերներս զուգահեռ շնորհավորեցին»:

Լայանայի ծննդյան այս տարվա բոլոր շնորհավորանքները կապված են փոքրիկի լույս աշխարհ գալու հետ, ինչն, իհարկե, ուրախացնում ու ոգևորում է ապագա մայրիկին: «Ինձ բոլորը միայն բարի ազատում, առողջություն և առողջ երեխա են մաղթում, որը, կարծում եմ, ամենատեղին ու ամենաճիշտ մաղթանքն է: Դե, ես կամաց-կամաց հետին պլան եմ մղվում»,-ծիծաղելով մեջբերեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



