Ստի ֆենոմենը լայնորեն ուսումնասիրվում է հոգեբանության շրջանակներում: Այսպես՝ Ժ.Մազիպը սահմանում է. «Սուտը միտումնավոր փորձ է փաստացի կամ էմոցիոնալ ինֆորմացիան թաքցնելու կամ կեղծելու՝ այլ մարդու կամ մարդկանց մոտ այնպիսի հավատ ստեղծելու համար, որը կոմունիկատորն ինքը սուտ է համարում»:
Օ.Ֆրայն. «Սուտը հաջողված կամ չհաջողված միտումնավոր փորձ է, որն արվում է առանց զգուշացման՝ այլ մարդու մոտ ձևավորելու համար մի համոզմունք, որը կոմունիկատորը ոչ ճշմարիտ է համարում»:
Դ.Դե Պաուլոն ստի եռագործոն (բովանդակություն, տեսակ և ռեֆերենտ) մոդել է առաջարկում: Ստի բովանդակությունը կարող են լինել էմոցիան, գործողությունը, արդարացումը, նվաճումն ու փաստը: Ըստ տեսակի՝ սուտը լինում է ՈՒՂԻՂ ՍՈՒՏ՝ ոչ ճշմարիտը մաքուր տեսքով, ՉԱՓԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ և ՆՈՒՐԲ ՍՈՒՏ` կարևոր մանրամասների բացթողում: Ստի ռեֆերենտն այն է, ում կամ ինչի մասին ասվում է սուտը՝ ԻՆՔՆՕՐԻԵՆՏԱՑՎԱԾ կամ ԱՅԼՕՐԻԵՆՏԱՑՎԱԾ:
Պ.Էկմանը սահմանում է սուտը որպես «միտումնավոր որոշում թյուրիմացության մեջ գցելու համար նրան, ում հասցեագրված է ինֆորմացիան՝ առանց նախազգուշացնելու այդ մտադրության մասին»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել