1in.am-ը գրում է․
Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն հերքել է, որ վիրավորական մականուն է հորինել «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի համար ու նրան կոչում է այդպես:
Իսպանացի լրագրող Գիյոմ Բալագեն երեկ հանդես էր եկել հայտարարությամբ, որը մեծ աղմուկ էր բարձրացրել: Նա պնդում է, որ Ռոնալդուն Մեսսիին անվանում է «motհerfucker» և այդպես է անվանում նաև իր թիմակիցներին, ովքեր խոսում են Մեսսիի հետ:
«Այդ պատմությունը բացարձակ սուտ է: Ես չեմ վիրավորել Մեսսիին: Արդեն իսկ կապ եմ հաստատել փաստաբանիս հետ՝ դատի տալու այդ հայտարարությունը կատարած անձնավորությանը:
Հարգանքով եմ վերաբերվում բոլոր մրցակիցներիս, և Մեսսին, ակնհայտ է՝ բացառություն չէ»,- ասել է Ռոնալդուն:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1478455.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



