Տվյալ ճանապարհին երկուսն էլ պետք է զիջեին. Է. Հովհաննիսյանը Շիրակի վթարի մասինPanorama.am-ը գրում է․

Ճանապարհային երթևեկության անվտանգությունը կախված է 4 բաղադրիչից` ավտոմեքենա, վարորդ, ճանապարհ ու երթևեկության կազմակերպում: Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավթովթարի իրական պատճառները պարզելիս անհրաժեշտ է հաշվի առնել հենց այս կարևորագույն բաղադրիչները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ԱՔԻԼԵՍ» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ հանրապետությունում վթարների պատճառը հիմնականում երթևեկության կազմակերպման թերացումներն են. «Մեզ մոտ ճանապարհների նշանները ոչ թե վարորդը պետք է գտնի, թե որտեղ է տեղադրված, այլ այնքան ակնհայտ լինի, որ վարորդը նույնիսկ չփնտրի այն: Ճանապարհային ոստիկանությունը մեկին է մեղավոր ճանաչել, իսկ մյուսին նույնիսկ չի քննարկել: Տվյալ ճանապարհին երկուսն էլ պետք է զիջեին, սակայն ոչ մի մեքենա չի զիջել»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:

Ըստ «ԱՔԻԼԵՍ» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահի տեղեկությունների՝ Շիրակի վթարի պատճառը գազաբալոների պայթյունն է եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել