«Սեքս-սկանդալ» արտահայտությունը լրագրողները սիրեցին. նախարարը որոշել է միջամտել գործինYerkir.am-ը գրում է․

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը որոշել է միջամտել ճարտարագիտական համալսարանում տեղի ունեցող սկանդալային իրադարձություններին միմիայն նախարարության լիազորությունների շրջանակում:   Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ նորություններ կան ճարտարագիտական համալսարանում զարգացող սեքս-սկանդալի վերաբերյալ, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Չգիտեմ, թե ինչ է տեղի ունենում պոլիտեխնիկում, բայց այդ «սեքս-սկանդալ» արտահայտությունը լրագրողները սիրեցին»:   Նա նշեց, որ ցավում է այդ պատմությունների համար, ցավում է, որ համալսարանի ռեկտորն ու աշխատակիցները չեն գործադրում ջանքեր, որպեսզի բուհը դադարի դառնալ բացասական լրահոսի ու թեժ վերնագրերի թեմա: «Իմ մտահոգությունը և անհանգստությունը, բնականաբար, արտահայտվելու է իմ լիազորությունների շրջանակում գործողությունների մեջ»,- ասաց նախարարը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել