Քույր Քրիստինան, ով հունիս ամսին դարձավ «Իտալիայի ձայնը» երգ-մրցույթի հաղթողն ու պայմանագիր կնքեց «Universal» ձայնագրման ստուդիայի հետ, իր առաջին դեբյուտային երաժշտական ալբոմն է թողարկել, որը ներառում է ինչպես նոր, այնպես էլ հայտնի արտիստների մեզ արդեն ծանոթ երգեր՝ ինչպես, օրինակ, Փինքի «Try», Ալիշա Քիզի «No One», Քինի «Somewhere Only We Know» երգերը։
Ալբոմում տեղ է գտել նաև Քույր Քրիստինայի՝ Մադոննայի «Like A Virgin» երգի իր տարբերակը, որը նա անվանել է «ավելի շատ աշխարհիկ աղոթք, քան փոփ երգ»։
Հոկտեմբեր ամսին թողարկված երգի տեսահոլովակին ինքը՝ Մադոննան, արձագանքել է՝ Քույր Քրիստինայի ալբոմի շապիկի լուսանկարի՝ Photoshop-ով խմբագրված տարբերակը Twitter-ում հրապարակելով։
Sisters for Life! #touchedfortheveryfirsttime pic.twitter.com/YCuXJdzX5C
— Madonna (@Madonna) October 23, 2014
Քույր Քրիստինայի «Sister Cristina» ալբոմը կարող եք ձեռք բերել առցանց։



