Yerkir.am-ը գրում է․
Այսօր գեներալ Սեյրան Սարոյանն անտրամադիր էր քայլում դեպի նիստերի դահլիճը: «Անտրամադի՞ր եք»,- հարցրեցին լրագրողները: Սարոյանը պատասխանեց, որ շատ անտրամադիր է, մեկ ասաց, թե գլուխն է ցավում, մեկ էլ, թե` եղանակը լավը չի: Ասացինք` օրը արևոտ է, եղանակն էլ վատը չի, գեներալը համառեց. «Միջանցքում ա մութ»: Գուցե մութ ուժե՞ր են հայտնվել միջանցքում: Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Տո, չէ հա, ի՞նչ մութ ուժեր»: Yerkir.am-ի հարցին` իսկ եթե իրեն էլ թանկ կոստյումի մասին հարց տան հենց նիստերի դահլիճում, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Տո, ջայնիմ տան, ինչի ես քյասիբ ե՞մ: Բա ես չհագնեմ, ո՞վ պետք ա հագնի: Աղքատն էլ փող չունի, թող էժանանոց հագնի, ես ի՞նչ անեմ: Դա թեմա չի, էլի, ամոթ ա»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/75853.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



