Life.panorama.am-ը գրում է․

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը երիտասարդ գեղեցիկ հեռուստա-ռադիո հաղորդավարուհի Լիլի Հովերն է: Հեռուսադիտողը նրան ճանաչում է «Արմենիա»հեռուստաընկերության «Եղանակի տեսությունից», ռադիոունկնդիրը՝ Ռադիո ջան-ի եթերում հնչող «Թոփ 10»-ից: Սակայն, քչերը գիտեն, որ Լիլին իրականում այլ մասնագիտություն ունի: Հարցազրույցներից գրեթե միշտ խուսափող հաղորդավարուհին մեզ հետ կիսվեց մի շարք «գաղտնիքների» մասին:
-Լիլի, գուցե բազմիցս հնչած, բայց մեկ հարց եմ ուզում Ձեզ տալ. Ինչո՞ւ Հովեր, դա ազգանվան կրճա՞տ տարբերակն է:
-Այո, ես Հովհաննիսյան եմ: Այն ժամանակ, երբ ես ռադիո ոտք դրեցի, Լիլիներ շատ կային: Որոշեցինք տարբերվելու համար Հովեր կեղծանունը վերցնել:Հիմա բոլոր Լիլիները դաշտում չկան, բայց մնաց կեղծանունս, որն ինձ հաջողություններ է բերում:
-Այժմ աշխատում եք և՛ ռադիոյում, և՛ հեռուստատեսությունո՞ւմ:
-Այո, դրանք հիմնական զբաղվածություններս են: Մեկտեղ նաև փորձում եմ դեպի մարկեթինգ-փիարի ոլորտ նոր ուղիներ գտնել: Երևանի պետական համալսարանում այժմ ստանում եմ իմ 3-րդ մասնագիտությունը, որը կարծում եմ անպայման կօգտագործեմ:
-Իսկ ո՞րն է Ձեր բուն մասնագիտությունը:
-Վավերագրող-կինոռեժիսոր եմ:
.jpg)
-Այդ ոլորտում աշխատելու նպատակ չունե՞ք: Չէ՞ որ կինոռեժիսորներն այսօր պահանջարկ ունեն, ինչ-ինչ, գոնե սերիալներ նկարահանում են:
-Անկեղծ ասած՝ ինձ չեմ պատկերացնում սերիալ նկարահանելիս (ժպտում է): Ես սիրում եմ վավերագրությունը, ինչի համար էլ որոշեցի այդ մասնագետը դառնալ: Բայց Հայաստանում դժվար է այդ ոլորտում աշխատելը, ֆինանսներ չեն հատկացվում: Լավ մասնագետներ ունենք, ովքեր այսօր այդ բնագավառում չեն: Ասեմ, որ մի քանի ֆիլմերի ռեժիսոր եմ եղել, որոշներում` ռեժիսորի օգնական: Հասկացա, որ այդ գործը նաև լավ բյուջե պետք է ունենա: Նաև ասեմ, որ կինոռեժիսոր-վավերագրող լինելը կնոջ համար բավական բարդ է հենց գործնականում՝ տեխնիկական ծանրաբեռնվածությամբ: Այս ամենի համագումարն էլ դարձավ պատճառ, որ ես իմ բուն մասնագիտությամբ չզբաղվեմ: Բայց ուսմանս տարիներին ստացած գիտելիքնեn այսօր ինձ համար շատ օգտակար են ու կիրառելի:
-Լիլի, իսկ ինչո՞ւ որոշեցիք այսօր, երբ Ձեր ուղին ընտրել եք և աշխատանք ունեք, հմտանալ նաև գովազդային մեջերի մասնագիտույան մեջ: Գուցե պատճառն այն է, որ դա պահանջված և եկամտաբե՞ր մասնագիտություն է:
-Չեմ սիրում ստել և չեմ ասի, որ սա զուտ նախասիրություն էր: Իհարկե, նաև դաշտն ուսումնասիրել եմ և ֆինանսական հնարավորություններն եմ հաշվարկել: Համարում եմ, որ մարդիկ իրենց մասնագիտությունը պետք է ընտրեն հասուն տարիքում: Ես իմ նախորդ թ մասնագիտություններն էլ փոքր հասակու: Ճիշտ է, հիմա չեմ դժգոհում, բայց կարծում եմ, որ մասնագիտություն ընտրելիս պետք է ֆինանսական կողմերը ևս կարևորել: Չէ՞ որ քո սիրած գործը քեզ պետք է նաև եկամուտ ապահովի: Բայց մարկեթինգն ինձ հետաքրքրում է նաև նրանով, որ սիրում եմ շփվել մարդկանց հետ, արդյունավետ բանակցել և արդյունք ստանալ: Մեկ խոսքով նորից սովորում եմ, (ժպտում է): Անկեղծ ասած` ինքս ինձ խոսք էի տվել այլևս որևէ տեղ չընդունվել` ուսանելու համար, բայց այս գայթակղությանն էլ չդիմացա: Հիմա և սովորում եմ դարձյալ, և աշխատում: Ինչպես նախկինում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



