Araratnews.am-ը գրում է․

Բնականաբար, անհեթեթ կհնչի` ցանկանում ենք արդյոք ավելի երիտասարդ երևալ մեր իրական տարիքից: Նույնքան էլ անհեթեթ կհնչի, թե արդյոք ցանկանում ենք պահպանել երիտասարդությունն առանց կոսմետիկ վիրահատությունների, միջոցների ու քսուքների կիրառման:
Իհարկե: Իսկ դա դժվարին բան չէ.պարզապես պետք է մի քանի պարզ , հասարակ կաննոների հետևել:
Առաջինը շատ պարզ , սակայն շատ կարևոր պայման է.դա կանոնավոր, առողջ ու բավարար քունն է: Ու կարևոր է ոչ միայն այն, թե որքան եք, քնում, այլև, թե ինչպես եք քնում: Մաշկի թարմության պահպանման համար կարևոր է մեջքի վրա պառկած քնելը: Հակառակ պարագայում դիմային մկանները լարվում են ու քնի ժամանակահատվածում չեն թուլանում ու չեն հանգստանում: Իսկ եթե մի կողքի վրա քնելու սովորություն ունեք, ապա այդպիսով ինքներդ նպաստում եք, որ կնճիռներն ու ծալքերն առաջանան այդ կողմում, այն նույն պատճառով, որ այդ կողմի մկանները լարված են լինում ու չեն թուլանում:
Երկրորդ պայմանն արևի դեպքում մաշկը պահպանելն է: Ճիշտ է, արևն օրգանիզմը D վիտամինով է հարստացնում, բայցև մաշկի ծերացմանն է նպաստում: Դրա համար, եթե կամենում եք մաշկի թարմությունը պահպանել, ապա պետք է արևահարվել` արևապաշտպան քսուք կիրառելով:
Երրորդ կանոնը կանոնավոր ու պրոֆեսիոնալ պիլինգն է: Դա կօգնի, որ մաշկը ժամանակին ազատվի մահացած բջիջներից ու արագ էլ վերականգնվի: Սակայն, հնարավորության դեպքում, պետք է պիլինգը արհեստավարժ մասնագետն անի:
Չորրորդ պատճառը քաղցրից ու յուղոտ սննդից հրաժարումն է: Պարզ ածխաջրերն ու շաքարը բացասական ազդեցություն ունեն ոչ միայն որոշ սպիտակուցների վրա, ինչի հետևանքով մաշկը դժվարությամբ է վերականգնվում սթրեսներից հետո, այլև դեռ ճապրած տարիներ է ավելացնում դեմքին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



