upload-06-pic510-510x340-63651in.am-ը գրում է․

Վաշինգտոնը Արժույթի միջազգային հիմնադրամին առաջարկել է դուրս գրել Արևմտյան Աֆրիկայի մի շարք երկրների պարտքերը՝ Էբոլա վիրուսի տարածման դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուի հայտարարությանը:

Օգնությունը կարող է ցուցաբերվել Լիբերիային, Սիերա-Լեոնեին և Գվինեային: Այդ երկրների 372 մլն ընդհանուր պարտքից 100 միլիոնը կարող է դուրս գրվել:

Նշվում է, որ ԱՄՆ-ն այս մասին կբարձրաձայնի նոյեմբերի 15-16-ը կայանալիք G20-ի գագաթնաժողովին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում գրանցվել է Էբոլայով վարակման 17 դեպք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել