Եթե հայտարարվեր մրցույթ, թե ով է աշխարհում իր ժողովրդի կողմից ամենասիրված նախագահը, ապա անկասկած առաջին հորիզոնականում կլիներ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Հաֆեզի Ալ-Ասադը. եթե չլիներ իր ժողովրդի կողմից սիրելի և ընդունելի առաջնորդ, ապա վաղուց շիզոֆրենիկ Քադդաֆիի ճակատագրին կարժանանար: Ընդունենք, որ ժողովրդի սերն ու աջակցությունն է, որ նրան պահում է իր երկրի ղեկի մոտ. հավատացեք ահավոր դժվար է, երբ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները Եվրոպայում և արաբական միապետական երկրներում, Թուրքիան ֆինանսապես, զենք-զինամթերքով և անսպառ մարդկային ռեսուրսներով օգնում են թշնամիներիդ, ոչ միայն չպարտվես, այլև սկսես երկրում քայլ առ քայլ կարգուկանոն հաստատել: Կասեն՝ Չինաստանն ու Ռուսաստանն էլ իրեն են օգնում: Չինաստանն ու Ռուսաստանը հաստատ այնքան չեն օգնում միասին, ինչքան ահաբեկիչներին և ապստամբներին են օգնում Ալ Ասսադի արտասահմանյան թշնամիները, նույն Չինաստանն ու Ռուսաստանը Քադդաֆիին էլ էին օգնում, բայց քանի որ չուներ ժողովրդի սերն ու աջակցությունը, ընդամենը ամիսներ ձգեց:



