Թերթը գրում է, որ ԲՀԿ-ում գործարարների մոտ «մե քեֆ, մե ուրախություն» է: Քանզի մինչև Սերժ Սարգսյան-Ծառուկյան հանդիպումը կարծում էին, թե վերջնական որոշված է՝ ԲՀԿ-ն գնում է ինքնամաքրման, և գործարար պատգամավորների իշխանամետ շերտը (Բելաջիոյի Գրիշ, Յուվեցի Կարո, Շրջկոոպի Աբո...) պետք է դուրս գան ԲՀԿ խմբակցությունից, որովհետև ԲՀԿ-ն պատրաստվում էր հայտարարել, որ այլևս ընդդիմություն է, ինչի առնչությամբ ամենամեծ տագնապն ուներ Ծառուկյանի մյուս խնամին՝ ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանը: Վերջինիս որդին Աբովյանի քաղաքապետն է, և ԲՀԿ-ի ընդդիմություն հռչակվելու դեպքում առաջին «ուդառը» նա էր ուտելու:
««Էս անգամ էլ պրծանք»,- արևավառ ժպիտով ասաց մեզ հետ զրուցող ԲՀԿ-ական գործարարը»,– գրում է թերթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



