«Կառավարության կառուցվածքային փոփոխությունները դարձել են նոր ջրբաժանների առիթ: Որոշ տեղեկություններով, օպտիմիզացիան կշարունակվի, կմիավորվեն բնապահպանության և գյուղնախարարությունները, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական ապահովության ու առողջապահության: Մեծ լոբբինգ է ընթանում Էկոնոմիկայի նախարարության և նախարարի պարագայում: Բանն այն է, որ ճշմարիտյանի հարաբերությունները լավ չեն ոչ միայն վարչապետ Հովիկ Աբրահամյանի, այլև ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ:

Ու հիմա քննարկվում է հարցը՝ ո՞ւր դնել էկոնոմիկայի նախարարության «ճամպրուկը»: Գագիկ Խաչատրյանը կարծում է, որ այն, որպես ենթաբաժին, պետք է մտնի իր նախարարության մեջ և կամ, առնվազն, Վաչե Գաբրիելյանի կողմից ղեկավարվող անպորտֆել նախարարության «տակ»: Սրա հետ Հովիկ Աբրահամյանը համաձայն չէ, որովհետև Վաչեի փոխվարչապետ դառնալու դեպքում ևս մեկ սուպերնախարար է ունենում, իսկ ինքն էն գլխից ոգևորված չի եղել Վաչեի նշանակմամբ, ով ինտելեկտուալի համարում ունի: Ի դեպ, նույն աղբյուրների փոխանցմամբ, ճշմարիտյանն ինքն էլ անչափ հոգնել է այդ ամենից, կառավարությունում տիրող մթնոլորտից»,–գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել