Մի օր մուկը նկատեց, որ ֆերմայի տերը թակարդ է դրել։ Նա այդ մասին պատմեց հավին, ոչխարին և կովին։ Նրանք բոլորն էլ պատասխանեցին, որ թակարդը մկան խնդիրն է, ոչ թե իրենց։

Քիչ անց թակարդն ընկավ մի օձ և կծեց տանտիրուհուն։ Փորձելով նրան բուժել` հավից ապուր պատրաստեցին։ Այնուհետև մորթեցին ոչխարին, որպեսզի հյուրասիրեն նրանց, ովքեր եկել էին հիվանդին այցելության։ Եվ վերջում մորթեցին կովին, որպեսզի արժանավայել կերակրեն բոլոր այն մարդկանց, ովքեր եկել էին թաղմանը։
Եվ այս ամբողջ ժամանակ մուկն իր բնից հետևում էր և մտածում։
Առածը կցուցանե, որ, եթե ինչ-որ բան Ձեզ ուղղակիորեն չի վերաբերում, դա դեռ չի նշանակում, որ Դուք ապահովագրված եք դրա հետևանքներից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել