Քննարկենք մի քանի հանճարեղ և միևնույն ժամանակ պարզ միջոցներ, որոնք օգտակար կլինեն կենցաղային հարցերում, կլինեն շատ պարզ և ամենակարևորը` անվճար։
1. Ինչպե՞ս հեռացնել պիտակի հետքը տարայի վրայից։
Որպեսզի հեշտությամբ հեռացնեք ապակյա տարայի վրայի պիտակի հետքերը, բավական է մի քանի կաթիլ ջուր կաթեցնել սոդայի մեջ և ստացված զանգվածով տրորել տարան։
2. Հացի միջոցով պահպանել թխվածքաբլիթները

Մի կտոր հաց դրեք թխվածքաբլիթների հետ, որպեսզի պահպանեք դրանց թարմությունն ու կանխեք չորանալու վտանգը։
3. Տան ծաղիկների համար կաթոցիկ

Եթե պատրաստվում եք երկար ժամանակով գնալ բնակարանից, բայց տանն ունեք բույսեր, որոնց խնամք է անհրաժետ, ապա իմացեք, թե ինչպես պետք է ապահովեք դրանց խոնավությունը։ Վերցրեք տանը եղած սոուսների կամ կետչուպի դատարկ տարաները, ջուր լցրեք դրանց մեջ և գլխիվայր մտցրեք բույսի հողի մեջ։
4. Ինչպե՞ս բացել դժվար բացվող տարաները։

Սա շատ ավելի պարզ է. անցկացրեք մազակալը տարայի կափարիչի շուրջ, որպեսզի հենման մակերես ունենաք, այնուհետև պտտեք։ Իսկ եթե պահածո եք բացում, ապա բավական է դանակի ծայրով կափարիչի արանքից հանել ներսում եղած օդն, ու այն հեշտությամբ կբացվի։
5. Ինչպե՞ս մեխել փոքրիկ մեխերը
Լինում են պահեր, երբ մեխելուց փոքր մեխը հնարավոր չի լինում ամուր պահել։ Դրա համար օգտագործեք սանրը։
6. Ինչպե՞ս խուսափել ոչ թանկարժեք զարդերի գունաթափումից կամ օքսիդացումից

Եթե Ձեզ դուր եկած մատանին կամ վզնոցը պատրաստված են հասարակ մետաղից և սպառնում է գունաթափվելու վտանգը, ապա դրանք ուղղակի պատեք եղունգների համար նախատեսված լաքով։
7. Ինչո՞վ սրել դանակները։

Դանակները կարելի է սրել գրեթե ամեն ինչով՝ աղյուսով, բետոնյա աստիճանով, գաջած պատով, նույնիսկ կերամիկական բաժակով։
8. Ինչպե՞ս հեռացնել կենդանիների մազերը հագուստի և կահույքի վրայից
Օգտագործեք լատեքսային (նույն ինքը բժշկական) ձեռնոցներ։ Հագեք դրանք և հագուստի կամ կահույքի մակերեսից դրանք մաքրեք մեկ ուղղությամբ` վերևից ներքև։ Առավել էֆեկտիվ է, քան փոշեկուլը կամ հատուկ մաքրող կպչուն թերթիկները։



