Lurer.com–ը գրում է.

Վրացի երգիչ և դերասան, «Միմինո» դիլմի աստղ Վախթանգ Կիկաբիձեն երկար տարիներ հրաժարվում է Ռուսաստանում ելույթ ունենալու բազմաթիվ առաջարկներից: Այս մասին գրել է Обозреватель-ը։

«Ես ինչ է՝ մարմնավաճառի՞ եմ նման։ Ինչպե՞ս կարող եմ ընդունել այդ առաջարկները, եթե Թբիլիսիից 30 կմ հեռավորության վրա մետաղական պատնեշներ են»,- ասել է դերասանը՝ նկատի ունենալով սահմանը, որը բաժանում է Վրաստանն ու Հարավային Օսիան։

Արտիստը նաև կարծում է, որ Ռուսաստանը դեռ երկար ժամանակ հանգիստ չի թողնի Վրաստանը:

«Մեր քաղաքական գործիչները հրաժարվում են ընդունել, որ փորձում են բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սակայն զգացվում է, որ մեզ վրա կրկին սկսել են ճնշում գործադրել»,- ասել է Կիկաբիձեն։

Նա նաև խորհուրդ է տալիս ուկրաինացիներին երկրի համար դժվարին շրջանում համախմբվել՝ ձեռք ձեռքի բռնած։

Արտիստի խոսքով՝ Մայդանի դեպքերն ինքն ընդունել է այնպես, կարծես այդ ամենը տեղի է ունեցել ոչ թե Կիևի կենտրոնում, այլ իր հարազատ Թբիլիսիում՝ Հանրապետության հրապարակում։ Նա բազմիցս նշել է, որ միայն տարիքն է իրեն խանգարել կանգնել ուկրաինացիների կողքին Մայդանում։

«Վրացիները, ինչպես և բոլոր լավ մարդիկ, աջակցում են Ուկրաինային։ Բոլոր ուկրաինացիները պետք է ձեռք ձեռքի բռնեն այս դժվար պահին»,- նշել է Կիկաբիձեն։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել