Տորոնտոյում բացվել է աշխարհում առաջին ռեստորանը, որտեղ բոլոր աշխատողները խուլ են... Չնայած կանադական այդ քաղաքում 50 հազար խուլեր են բնակվում, ռեստորանը միայն նրանց համար չէ... Կերակրացանկում յուրաքանչյուր ճաշատեսակի կողքին նշված են տառեր, իսկ պատին փակցված են նշաններ, թե ինչպես պետք է այդ տառերն արտահայտեք ձեռքի և մատների շարժումներով... Այնպես որ թեև Տորոնտոյում կա 10 հազար նորմալ ռեստորան, այս մեկն էլ կարող եք այցելել և դժվարություն չեք ունենա բացատրելու, թե ինչ եք պատվիրում... Ճիշտն ասած՝ ես անպայման կգնայի: Միայն մի պատճառով... Քանի որ սա խուլերի ռեստորան է, ենթադրում եմ, որ գոնե այդտեղ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ չկա... Մեռանք այս երևանյան ռեստորանների երաժշտությունից...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



