Replik.am-ը գրում է․

Հնարավոր է ամերիկյան Apple ընկերությունը նոր գիտահետազոտական ընկերություն բացի Մեծ Բրիտանիայում:  

Apple-ը նոր համալիրը գտնվելու է Քեմբրիջում: Նշվում է, որ նման քայլով ամերիկյան ընկերությունը հետևելու է Microsoft, Sony և Siemens ընկերությունների օրինակին, որոնք արդեն վաղուց նման կենտրոններ ունեն Քեմբրիջում:

Նոր կենտրոնում աշխատելու է 20 մարդ: Նշվում է, որ Բրիտանիայի կառավարությունն իր հավանությանն է արժանացրել ընկերության նախագիծը և առաջարկել հետագա 25 տարիների ընթացքում ավելացնել գիտահետազոտական կենտրոնները: Սակայն Apple-ում հրաժարվել են մեկնաբանություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել