1. Արագության գերազանցման անթույլատրելիության մասին հորդորներն ու կոչերը չպետք է անտեսվեն (առնվազն մեկը նախնականով գերազանցել է թույլատրելի արագությունը)
2. Միմյանց զիջելու մշակույթը պետք է արմատավորվի (տարբեր դիրքերով խաչվել են)
3. Բարձր ռիսկայնություն ունեցող խաչմերուկները պետք է հագեցած լինեն լուսավորությամբ ու ճանապարհային երթևեկության կարգավորման անհրաժեշտ ատրիբուտներով (ոչ արագաչափ, ոչ լուսացույց, մինչդեռ նույն հատվածում տասնյակ վթարներ)
4. Ուղևորատար միկրոավտոբուսների գծատերերը պետք է դրանց տեխնիկական շահագործման ընթացակարգերի վրա խիստ հոսկողություն սահմանեն (մի դրվագը բավարար է խորհրդարանական անգամ արդյունավետ գործունեությունը ի չիք դարձնելու համար)
5. Առողջապահության նախարարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի մարզային կառույցների միջև փոխգործակցության ամրապնդման վրա
(մեկ ժամից ավելի ճանապարհին դիակներ էին)….
P.S. Կարելի է ենթադրել, թե քանի հոգի պետք է ենթարկվի պատասխանատվության: Ճիշտ է, որդեկորույս մոր, ընտանիքի հոր կամ ծննդաբերել պատրաստվող երիտասարդ կնոջ հարազատների համար դրանք սփոփանք չեն, այդուհանդերձ, արդարադատությունը պետք է կայանա. մեղավորին ներելը անարդարություն է անմեղի նկատմամբ: